4 միլիոն դրամ՝ պաշտոնական հյուրասիրության համար․ ԱԺ-ի՝ հերթական մեկ անձից գնումը

Ազգային ժողովն օրերս մեկ անձ՝ ոչ մրցակցային ընթացակարգով գնում է կատարել «Մաքս Փաուը» ընկերությունից։ ԱԺ-ն այս ընկերությանը պատվիրակել է պաշտոնական հյուրասիրության մատուցման ծառայություններ, որի շրջանակում մատակարար ընկերությունը պետք է ապահովի սառը նախուտեստներ, աղցաններ, ապուրներ, տաք ուտեստներ, խորոված ուտեստներ, խավարտներ, սոուսներ, ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի և սուրճի տեսականի։

Պայմանագրի գին է նշվել 4 միլիոն դրամը, ծառայության մատուցման ժամկետ՝ հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 25-ը, վայրը՝ Իսահակյան 28 շենք 1/3 տարածք։ Այս հասցեում, ի դեպ, Pavle ռեստորանն է։

Ըստ գնումների էլեկտրոնային համակարգի՝ 2002 թվականից իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցված «Մաքս Փաուը» ընկերությունը գնումների գործընթացին սկսել է մասնակցել 2017 թվականից, սակայն որոշակիորեն ակտիվացել է 2018 թվականից հետո՝ համագործակցել ԱԳՆ-ի, ԿԳՄՍՆ-ի, Վարչապետի աշխատակազմի հետ, ու դարձյալ, նաև 1 միլիոն դրամը գերազանցող գնումների դեպքում՝ ոչ մրցակցային՝ ՄԱ գնման ընթացակարգով։

Այս ընկերության համաբաժնետերը Կամո Մովսեսյանն է, նրան են առնչվում նաև «Մեցցո պրոդաքշն» և «Բուգեր արտ» ՍՊԸ-ները, ինչպես նաև՝ «Ջազի հայկական ասոցիացիա» հ/կ-ն։

Ի դեպ, այս ընկերությունները ևս առանձին-առանձին հանդես են եկել պետգնումներում՝ մի քանի պայմանագրեր կնքելով պետական գերատեսչությունների հետ։

168.am

դիտվել է 446 անգամ
Լրահոս
«Սրանք փոսեր չեն, սրանք ավելի քան 160 աղջիկների՝ 6-12 տարեկան, և նրանց ուսուցիչների գերեզմաններն են…». Աբովյան Շատ զգայուն հարց ա, անհետ կորած մարդիկ կան, որ ցուցակներում չկան, ո՞նց ընդգրկենք. Դանիելյան (video) Տիկի՛ն Գալյան, հարցերի՛ս պատասխանեք. Արթուր Խաչատրյան (video) Լրատվամիջոցները բացահայտել են, թե ինչպես է Իսրայելը պարզել Խամենեիի գտնվելու վայրը Իրանը հայտարարել է 787 զոհի մասին ՀՀ-ն իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին․ բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին․ Հովիկ Գրիգորյան «Մարզում Նիկոլին ասել են՝ դու թուրք ես, հունից դուրս է եկել». պահեստազորի գնդապետ (video) Նյու-Յորքում տեղի է ունեցել առաջին հակապատերազմական ցույցը. Վարդան Ոսկանյան Կանդալներով Կաթողիկոսին տանելուց կլինեին, եթե պետական ռեսուրս օգտագործեինք․ Ալեն Սիմոնյան (video) Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է․ Politik.am Իսրայելը հայտնել է Թեհրանում կառավարական շենքերին հարվածելու մասին Դիմակավորված երեք տղամարդ տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ․ բացահայտում Կոնկրետ թիվ ասեք․․․ Ագնեսա Խամոյանը՝ պաշտոնյային (video) Ի՞նչ վտանգներ սպասենք Իրանում պատերազմից (video) «Սարսափելի. Աննան չափն անցել է» (video) Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Պատերազմից առաջ Սուրեն Պապիկյանը մեսիջներ է տարել Իրան. ո՞վ է դաբրոն տվել. քաղտեխնոլոգ (video) Հայաստանը՝ լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում «Իրանը մինչև վերջ գնալու է. գն***ահարելու են, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video) Պուտին-Թրամփ հեռախոսազրույց նախատեսված չէ․ Պեսկով Իրանում տեղի ունեցողը ցեղասպանություն է. թիրախը իրանցի աղջիկներն են․ Բաղայի Հայաստանը՝ լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում․ «Ազատություն» ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am