Ուկրաինան եւ Ռուսաստանը կվերսկսեն գերիների փոխանակումը․ Ումերով
Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը կվերսկսեն գերիների փոխանակումը: Այս պահին ակնկալվում է, որ մեր պետությունը ՌԴ գերությունից կազատի 1 200 ուկրաինացու, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով իր Telegram-ին։
«Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ ես վերջերս խորհրդակցություններ անցկացրի՝ Թուրքիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների միջնորդությամբ, փոխանակման գործընթացը վերսկսելու եւ մեր մարդկանց ռուսական գերությունից ազատելու վերաբերյալ»,- գրել է Ումերովը։
