Ստամբուլում զբոսաշրջիկներ են թունավորվել․ նրանցից 3-ը մահացել է
Ստամբուլի կենտրոնում գտնվող հյուրանոցից ևս երկու զբոսաշրջիկ է հոսպիտալացվել: Ավելի վաղ այնտեղ բնակվող գերմանացի ընտանիք էր տեղափոխվել հիվանդանոց՝ սննդային թունավորումով, նրանցից 3-ը մահացել են, գրում է TRT Haber-ը:
Ստամբուլի նահանգային առողջապահության տնօրեն Աբդուլլահ Գյուները նախկինում հայտնել էր, որ Բյոչեք ընտանիքի մայրը և երկու երեխաները՝ երեք և վեց տարեկան, որոնք Գերմանիայից ժամանել էին Ստամբուլ արձակուրդի, մահացել են հինգշաբթի և ուրբաթ օրերին, ենթադրաբար սննդային թունավորումից: Հետաքննություն է ընթանում: Ընտանիքի հայրը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում:
Այսօր, սակայն, նույն հյուրանոցում հաստատված ևս երկու զբոսաշրջիկ հոսպիտալացվել է փսխման գանգատներով։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ միդիաների և թուրքական քաղցրավենիքի վաճառողները, ռեստորանի սեփականատերը և ևս մեկ անձ ձերբակալվել են չկանխամտածված սպանության կասկածանքով՝ երեք մահվան դեպքերի հետաքննության շրջանակներում: Հարցաքննվել են նաև հյուրանոցի անձնակազմը և խոհարարները։
