Լեհաստանը կբացի Բելառուսի հետ սահմանը
Բելառուսի պետական մաքսային կոմիտեն հայտարարել է Լեհաստանի և Բելառուսի միջև սահմանային անցակետերի առաջիկա բացման մասին: Գործակալության հայտարարությունը հրապարակվել է Տելեգրամում:
«Լեհական Կուզնիցա-Բիալոստոկա և Բոբրովնիկի սահմանային անցակետերը կբացվեն նոյեմբերի 17-ին, ժամը 02:00-ին (Բելառուսական ժամանակով), ինչի մասին բելառուսական կողմը պաշտոնապես տեղեկացվել է»,- ասվում է հայտարարության մեջ։
