Բաքուն ակտիվորեն աշխատում է ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ուղղությամբ. կոնֆերանս են արել
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում մեկնարկել է «Վերադարձի իրավունքը միջազգային խաղաղության և համագործակցության համատեքստում» կոնֆերանսը։
«Կոնֆերանսի նպատակն է գիտականորեն ուսումնասիրել և գնահատել Արևմտյան Ադրբեջանից արտաքսված անձանց՝ արժանապատվորեն հայրենիք վերադառնալու իրավունքը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային անվտանգության համատեքստում»,-նշել են կոնֆերանսի կազմակերպիչները։
