Անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը․ Հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել AntiFake.am կայքի նկատմամբ գործողությունների առնչությամբ։

«Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են AntiFake.am կայքի «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։ Ավելի ուշ նրանք դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են։ Պատճառը նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցին հաջորդած՝ նշյալ փոդքասթի երկու թողարկումներում Սաղաթելյանի և Սամսոնյանի հնչեցրած հայհոյանքն ու վիրավորանքներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին։

Հետապնդումը նախաձեռնվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Ըստ Քննչական կոմիտեի՝ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեցին
Նույն օրը ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել AntiFake.am կայքի գրասենյակում, առգրավել է խմբագրության տեխնիկան, ապա՝ ձերբակալել լրագրող Դավիթ Ֆիդանյանին՝ արդարադատությանը խոչընդոտելու պատճառաբանությամբ։

Այսօր արդեն՝ նոյեմբերի 14-ին, իրավապահները ձերբակալել են նաև AntiFake.am-ի աշխատակից Իշխան Խոսրովյանին, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը, որն արտահայտվել է ԱԱԾ-ի ներգրավմամբ ցուցադրական գործողություններով, բուն խնդրի հետ ուղիղ կապ չունեցող՝ AntiFake.am-ի այլ աշխատակիցների ձերբակալմամբ և խմբագրության ողջ տեխնիկայի առգրավմամբ, ինչը հանգեցրել է ընդդիմադիր հարթակի գործունեության խաթարման։ Այս գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը։

Միևնույն ժամանակ, սկզբունքորեն անընդունելի ենք համարում և դատապարտում ենք հայհոյախոսությունն ու վիրավորանքը հանրային տիրույթում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Վերջին տարիներին լայնորեն տարածված արատավոր այդ երևույթը, որը հաճախ անպատիժ է մնում, էլ ավելի է խորացնում հասարակության պառակտվածությունն ու բևեռացումը, սերմանում անհանդուրժողականություն և սանձարձակություն։ Անկասկած, հայհոյանքն ու վիրավորանքը, ատելության խոսքն ու սպառնալիքները պետք է ստանան իրավական գնահատական։ Դրանք անհամատեղելի են հասարակության հետ հաղորդակցվելու տարրական նորմերի հետ։

Հաշվի առնելով վերոհիշյալ իրադարձությունների հանրային լայն արձագանքը՝ պահանջում ենք․

իրավապահ մարմիններից՝ զերծ մնալ ընտրողական մոտեցումից վիրավորանքների և հայհոյախոսության համար անձանց պատասխանատվության ենթարկելիս, իսկ տվյալ գործի քննությունն իրականացնել համակողմանի և օբյեկտիվ՝ պարբերաբար տեղեկացնելով հասարակությանը դրա ընթացքի և արդյունքների մասին,

իշխանություններից, քաղաքական բոլոր ուժերից, այդ թվում՝ դրանց հետ ասոցացվող լրատվամիջոցներից, հանրային խոսքում զերծ մնալ պարկեշտության սահմանները հատող բառապաշարից և հայհոյախոսությունից, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները քննարկելիս դրսևորել առավել հանդուրժողականություն և զսպվածություն»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

դիտվել է 362 անգամ
Լրահոս
Երեկոյան իրավապահները դիմակավորված մտել են Արմավիրի բանտ ու խուզարկություններ սկսել․ Armlur Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Ծառուկյան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ՔՊ-ի բրիգադիր Նիկոլը գալիս էր Էջմիածին․ Էջմիածնի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը (video) Ամեն բան սկսվեց 2020 թվականի հունվարի 3-ին, երբ սպանվեց գեներալ Սուլեյմանին. Արցախի ԱԺ պատգամավոր #ՈՒՂԻՂ․ Պուտինը մտավ խաղի մեջ․ ԱՄՆ-Իսրայել իրական սցենարը ձախողվեց․ Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորվել է Թրամփը կրկին զգուշացնում է․ 20 անգամ ավելի ուժեղ կհարվածենք «Գևորգը լույս էր, այն մտքով եմ ապրում, որ նա ինձ հետ է, և շարունակում եմ սպասել իրեն» Ով է ֆինանսավորում «Չամիչով բուլկին» Պահքը հոգու գարունն է, որտեղ աղոթքի ջերմության տակ հալվում է մեր սրտի սառույցը. Տեր Աբրահամ Քույրս զոհվել է, դիրքը չի զիջել, այսօր ադրբեջանցիներն առանց կրակոցի առաջ են գալիս․ ակցիա ՊՆ-ի մոտ (video) Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ Ադրբեջանցիներն իրենց ներխուժած դիրքերն օգտագործելու են հետագա հարձակման համար․․․ ակցիա ՊՆ-ի դիմաց (video) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Դուք խաբու՛մ եք․ ադրբեջանական ուժերն առաջխաղացում են ունեցել ու մտել ամբողջությամբ մեր տարածք (video) Թրամփը «բարիացել» է Ավստրալիան հրթիռներ և հետախուզական ինքնաթիռ կուղարկի ԱՄԷ՝ իրանական գրոհներից պաշտպանվելու համար Արաղչին հայտարարել է, որ ամերիկյան HIMARS համակարգերը թիրախ կդառնան Իրանի համար ժողովուրդը՝ արդեն մունաթի մատերիալ (video) #ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա ՊՆ-ի դիմաց․ Սուրեն Պապիկյանից բացատրություն են պահանջում (video) Երևանում հայտնի խաղասրահից ոստիկանություն են տեղափոխվել 13 քաղաքացի Պատերազմը չի ավարտվի․ ինչ մանրամասներ են հայտնի դարձել Պուտին-Թրամփ հեռախոսազանգից (video) Թրամփ․ Իրանի դեմ պատերազմը կարող է շուտով ավարտվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am