«Ժողովուրդ». «Պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխական «պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով։ Այս անգամ թիրախում է Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։

Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրում է infocom.am-ի՝ «Իջեւան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել անդամներին փոխկապակցված ընկերություններից» հրապարակումը։


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ըստ հրապարակման մեջ շրջանառվող տեղեկատվության՝ Իջեւանի համայնքապետարանը 2022-2025 թվականներին 193 մլն ՀՀ դրամի գնման պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հոր` «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:


Համայնքապետարանը նույն ժամանակահատվածում եւս 79.8 մլն ՀՀ դրամի գնման պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու մեկ այլ անդամի՝ Խաչատուր Համզյանի հետ փոխկապակցված «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ու «Փառանձեմ Նազինյան» անհատ ձեռնարկատիրոջ հետ: Բացի դրանից, համայնքապետարանը 2024 թվականին համայնքի ավագանու անդամ Նաիրի Ջանվելյանի հետ՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, կնքել է աշխատանքների ձեռքբերման պայմանագիր՝ 980 000 ՀՀ դրամ արժեքով:

Հրապարակման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է համալիր ուսումնասիրություն՝ քննարկված բոլոր դրվագներով: Հանձնաժողովը հրապարակման առարկան ուսումնասիրել է իրականացված գնումների ընթացակարգերի եւ համայնքի ղեկավարի շահերի բախման կարգավորումների համատեքստում: Հանձնաժողովն իրեն հասանելի տեղեկատվական աղբյուրների, գնումների տեղեկագրի տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ Արթուր Ճաղարյանը` որպես համայնքի ղեկավար եւ պատվիրատուի ղեկավար, 2022-2024 թվականներին համայնքի կարիքների համար շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է գնման չորս պայմանագիր: Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի եւ համայնքի ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի միջեւ, նույն կուսակցության անդամ լինելու հիմքով, առկա է քաղաքական կապ: Միեւնույն ժամանակ, Խաչատուր Աթաբեկյանը անձնական հարաբերություններով է կապված «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ մասնակից եւ գործադիր մարմնի ղեկավար Արթուր Աթաբեկյանի հետ: Այդուհանդերձ, հաշվի առնելով պայմանագրերի կնքման ժամկետները, վարչական տույժ նշանակելու հիմքերը բացակայել են:

Հրապարակման մեկ այլ դրվագի ուսումնասիրությամբ, Հանձնաժողովը պարզել է, որ Արթուր Ճաղարյանը` որպես համայնքի ղեկավար եւ պատվիրատուի ղեկավար, 2022 թվականին եւ 2024 թվականին համայնքի կարիքների համար հիմնանորոգման աշխատանքների եւ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է երեք գնման պայմանագիր: Արթուր Ճաղարյանի եւ Իջեւան համայնքի ավագանու անդամ Խաչատուր Համզյանի միջեւ առկա են քաղաքական հարաբերություններ՝ նույն կուսակցության անդամ լինելու հիմքով: Պայմանագրերի կնքման ժամանակահատվածում Խաչատուր Համզյանը հանդիսացել է «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը: Կնքված մեկ պայմանագրի դեպքում վերջինս հանդիսացել է նաեւ ընկերության միակ մասնակիցը:
Հրապարակման վերջին դրվագով պարզվել է, որ Արթուր Ճաղարյանը 2024 թվականին ծառայության գնման պայմանագիր է կնքել նաեւ Իջեւան համայնքի ավագանու անդամ Նաիրի Ջանվելյանի հետ: Վերջիններիս միջեւ եւս առկա է քաղաքական կապ՝ նույն կուսակցության անդամ լինելու հիմքով:

Նախքան «Հանրային ծառայության մասին» օրենքում 2022 թվականի դեկտեմբերի 7-ին կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը՝ 2023 թվականի հունվարի 2-ի , պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված անձանց շրջանակը հիմնականում ներառում էր պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական կամ խնամիական կապերով կապված անձանց: Այդ համատեքստում, նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ կնքված պայմանագրերի մասով, շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողով գրավոր հայտարարություն ներկայացնելու պարտավորություն չի ունեցել:

Ելնելով վերոգրյալից՝ Արթուր Ճաղարյանն ունեցել է պարտավորություն՝ «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ «Նաիրի Ջանվելյան» Ա/Ձ-ի հետ մեկական պայմանագրերի կնքման շրջանակում Հանձնաժողով ներկայացնել շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն, ինչը, սակայն, չի կատարվել: Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելու հիմքով՝ Արթուր Ճաղարյանի նկատմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, եւ կիրառվել է վարչական տույժ՝ 300 հազար դրամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 334 անգամ
Լրահոս
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել․ «Հրապարակ» Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ» «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է․ «Հրապարակ» Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը․ «Հրապարակ» Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am