Թանգարանային մասունք եւ մոտ 2 000 դոլարի նվերներ՝ հոգեւորականների դեմ պայքարի ելած Փաշինյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լեւոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի եւ վարժարանի սաների հետ։

Այս այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին նվիրել էին բավականին թանկարժեք եւ խորհրդանշական նվեր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լիբանանի հայ կաթողիկե պատրիարքությունը վարչապետին նվիրել է Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցականի զգեստ, որը օգտագործվում է պատարագի ժամանակ եւ պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։

Հայ առաքելական եկեղեցում կեղծ պատարագը սատարող, եկեղեցականների դեմ արշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի նվերն արժեցել է 317 հազար 658 դրամ։

Նույն այցի շրջանակում Սուրբ Աթոռի պետքարտուղարը Փաշինյանին նվիրել էր բրոնզե խորաքանդակ՝ «Fratelli tutti» փորագրությամբ, որը նշանակում է՝ «բոլորը եղբայրներ են»։ Նվերի արժեքը կազմել է 80 հազար 457 դրամ, որը հանձնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Հաջորդ օրը Հռոմի Պապը Փաշինյանին նվիրել է նաեւ ոսկեզօծ, գիպսաքարի հիմքի վրա պատրաստված բարձրաքանդակ, որն արժացել է 309 հազար 379 դրամ։

Նիկոլ Փաշինյանին Սուրբ Աթոռի պետքարտուղարը նվիրել է նաեւ արծաթե պաշտոնական հուշամեդալ, որը թողարկվել է Ֆրանցիսկոս Պապի գահակալության ժամանակ (2013-2025)՝ 2025 թվականի հոբելյանի առթիվ։ Հուշամեդալն արժեցել է 62 հազար 477 դրամ։

Արդյոք սա նշան է, որ Սուրբ Աթոռը սատարում է Նիկոլ Փաշինյանին Մայր Աթոռի դեմ արշավում՝ հարցական է, սակայն վերջինիս ընդունելությունը բավականին ճոխ է եղել»։

դիտվել է 381 անգամ
Լրահոս
Ընդդիմությու՛ն, պատրաստ եղեք. Նիկոլի հրաժարականից հետո ճակատագրական շաբաթ է սպասվում. Սուրենյանց (video) Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Մարիաննա Ղահրամանյան Հարյուրավոր գործերով մտնելու ենք դատարան՝ Նիկոլի դեմ․․․ «եղկելինե՛ր, չհամարձակվեք»․ Անժելա Թովմասյան (video) Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած 44-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում պետական խորհրդանիշների նկարագրությունը բացակայում է Արդարությունը ռոհինջաների համար՝ քայլ դեպի արդարություն ցեղասպանության բոլոր զոհերի համար Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 11-ի Իշխանությունը Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ կկիրառի երեք ռազմավարություն․ Հովհաննիսյան «Նազարյան Գեղա՛մ, զզվում եմ անունիցդ․ էրեխուդ հոգին մեղկա․ մի՛ բզկտի»․ Նաիրա Զոհրաբյանը պոռթկաց (video) Չտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ Շարմազանով Սահմանադրությունը ընթացիկ պայմանավորվածություն չէ, այլ ժողովրդի կամքի բարձրագույն արտահայտություն #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի տերերը չուշացան․ ադրբեջանցիներն արձագանքեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մերժելուց հետո՛ պայման քննարկելը նորմալ չի, չէ՞: Բա հիմա ինչու՞ եք քննարկում․ Մելիքյան էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Սու՛տ է․․․ Էժան այլընտրանքային գազ չկա՛․․․ փորձագետները մանրամասն ներկայացնում են (video) Նիկոլի սահմանադրությամբ գեյերը կամուսնանան իրար հետ․ Հայկ Նահապետյան (video) Սահմանադրությունը Հայաստանի ինքնիշխան կամքի արտահայտությունն է, ոչ թե Ալիևի հետ բանակցությունների սեղանին դրված հերթական զիջումը ՔՊ-ն անոնսում է` «եթե զինանշանը չփոխենք, պատերազմ է լինելու» սպառնալիքի տակ» Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է․ Վարդևանյան Ադրբեջանի ազդեցությունը կնվազի հենց այդ ժամանակ․ Պիպիա (video) «Ուժեղ Հայաստան»-ը թույլ չի տալու պարտադրել «Ալիևյան հանրաքվե» #ՈՒՂԻՂ․ «Ռադը քաշելուց առաջ՝ Նիկոլը գնում է Թրամփի մոտ»․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, ուշադիր լսիր․ Պուտինը խոսեց КГБ-ից... Հայկ Նահապետյան-Անժելա Թովմասյան (video) Արդարությունը ռոհինջաների համար՝ քայլ դեպի արդարություն ցեղասպանության բոլոր զոհերի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am