ՀՌԳ գոտում մահացել է պատգամավոր Արշակ Բարդախչյանը. «КПРФ.ДОН»
Կոմունիստական կուսակցության պատգամավոր Արշակ Արշալույսի Բարդախչյանը մահացել է ՀՌԳ գոտում, հայտնում է «КПРФ.ДОН» թելեգրամյան ալիքը։
«Մյասնիկովսկի շրջանի Չալտիր գյուղի գործող պատգամավոր լինելով՝ նա կամավորագրվել է ռազմաճակատին։ Արշակը միշտ կարեկից մարդ էր՝ նախաձեռնողական դիրքորոշմամբ։
Արշակն անկեղծ մարդ էր՝ խորապես մտահոգված իր հայրենի երկրի բարեկեցությամբ, միշտ նախաձեռնող էր և անհրաժեշ պահին քայլ էր անում, երբեք ձեռքները ծալած չէր նստում»,- գրում է թելեգրամյան ալիքը։
