«Ինձ պետք չէ 1915 թվականի հարցը բացել». Արամ արքեպիսկոպոս Աթեշյան

«Եթե ես նախագահի, վարչապետի, նախարարի հետ լավ եմ՝ դա իմ համայնքի շահն է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը: Նա նշեց, որ ութ տարվա մեջ բազմաթիվ գործեր է կատարել ի նպաստ իր համայնքի, բայց դրա մասին ոչ մեկը չի խոսել և չի գրել: Սրբազան հայրը փաստեց, որ այսօր հայ համայնքը ոչ միայն պատրիարքի ընտրության պատճառով է պառակտված, այլ նաև ուրիշ խնդիրների, բայց դրա հետ թուրքական կառավարությունն ոչ մի առնչություն չունի. «Նախևառաջ սխալը մեր մեջ պետք է փնտրենք,-հավելեց նա և շարունակեց,- Իրավիճակի փոփոխությունը կախված է Գարե­գին  Բեկչյանից, եթե նա հրաժարվի տեղապահի պաշտոնից, ապա արքեպիսկոպոսի ընտրությունը կկայանա»:  Արամ Աթեշյանի կարծիքով՝ Գարեգին սրբազանը պետք է հեռանա, քանի որ պետությունը նրան չի ընդու­նում, ավելին՝ հայտարարեց, որ թուրքական պետությունը իրեն է ճանաչում որպես փոխանորդ և համայնքի գլուխ: Անդրադառնալով Էրդողանին գրած նամակին` Արամ Աթեշյանը ասաց, որ ինքը նամակում չի գրել ցեղասպանություն եղել է, թե ոչ: «Ես քայլում եմ այն ճանապարհով, որով քայլել են իմ նախորդները` ի շահ պոլսահայերի: Ինձ պետք չէ 1915 թվականի հարցը բացել»,- փաստեց նա և ասաց, որ ցեղասպանության հարցը միայն Հայաստանի և Թուրքիայի խնդիրն է, մյուս երկրներն այս փաստը հաճախ օգտագործում են իրենց շահերից ելնելով: Քրիստինե Աղաբեկյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am