«88»-ն արմատներ է գցել նաեւ Սյունիքի խոշոր քաղաքներում

 «Հրապարակ օրաթերթը» գրում է. «Ծիրան» եւ «88» սուպերմարկետների սեփականատեր, նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը շարունակում է արշավանքը Հայաստանով մեկ: Նրա ձեռագիրը հայտնի է՝ նա նոր ներդրումներ չի անում առեւտրի ոլորտում, այլ վերցնում է անուն հանած, բայց ինչ-ինչ պատճառներով սնանկացած բիզնեսները կամ ստիպում է, որ գործող բիզնեսը վաճառեն իրեն: Այդպես եղավ «Ծիրան» սուպերմարկետների ցանցի, «Սան ֆուդ» բրենդի հետ, որը դարձավ «88»` կորցնելով իր անունը: «Սան ֆուդի» հաճախորդները դժգոհ են: «Ես այստեղից միայն հաց եմ գնում: Մյուս ապրանքներին մոտենալ չի լինում, այնքան են գները բարձրացել»,- ասում է «Սան ֆուդի» արդեն նախկին հաճախորդ, Շենգավիթի բնակիչ Արմինե Հ․-ն: 


«88»-ն արմատներ է գցել նաեւ Սյունիքի խոշոր քաղաքներում՝ Սիսիանում եւ Կապանում: Սյունեցիները եւս գոհ չեն: Հետաքրքիր զուգադիպությամբ, այն մարկետներում, որոնք անցնում են նորահայտ օլիգարխի ձեռքը, հարկային ստուգումներ են արվում, խախտումներ են հայտնաբերվում: Այդպես է եղել նաեւ Գորիս քաղաքում վերջին 9  տարիներին հաջողությամբ գործող «Արարատ» սուպերմարկետի հետ, որը, ըստ գորիսեցիների, բավական բարձրորակ մթերք էր վաճառում: Մինչեւ նոյեմբերի 1-ը այն դեռ «Արարատ» էր, նոյեմբերի 1-ից հետո դարձավ «88»: Դա Գորիսի ամենախոշոր ու հայտնի սուպերմարկետն էր: Ամենամեծ առեւտրի շարժն «Արարատում» էր լինում: Բնականաբար, տերերը չէին պատրաստվում վաճառել ծաղկող բիզնեսը, եւ ինչո՞ւ վաճառել այն, ինչն ահռելի եկամուտ է բերում: 
Գորիսում պատմում են, որ մոտ 1 ամիս առաջ Նարեկ Նալբանդյանն իր թիկնազորով գնացել է Գորիս եւ «Արարատի» տերերին ասել, որ ուզում է գնել սուպերմարկետը: Բայց «Արարատի» տերը պատասխանել է, որ չի պատրաստվում վաճառել խանութը: Հետո քաղաքում լուր է տարածվել, թե Նարեկը խոստացել է, որ մինչեւ դեկտեմբեր «Արարատ» սուպերմարկետն իրենը կլինի: Ապա խանութում ստուգումներ են սկսվել: Գորիսի մեր աղբյուրը պատմում է, որ «շատ պրիմիտիվ բաների համար» անընդհատ ստուգել են իրենց սիրելի սուպերմարկետը, ու տուգանքը տուգանքի հետեւից է եկել: 

«Մարդիկ էլ ասել են. ինչքա՞ն կարող ենք աշխատել՝ տուգանք վճարել: Խանութ է, էլի, ցանկության դեպքում միշտ էլ մի մանրուք կարելի է գտնել: Մե՛կ հաճախորդն է դժգոհ, մե՛կ ինչ-որ այլ առիթ կա ստուգելու: Եթե մարդուն չեն թողնում նորմալ աշխատի, ստիպված վաճառում է: Իրենք մի հատ մարկետ ունեին ու դա էլ են վաճառել»,- պատմում է մեր աղբյուրը: Պատմում են, որ Գորիսում «88»-ը վերցրել է նաեւ մի քանի մանր խանութ, որոնց դեռ «88» բրենդի անունը չեն տվել, այլ վերցրել են վարձակալությամբ: «Արարատի» նախկին հաճախորդները վրդովված են` հիմա Գորիսի Անկախության 7/22-2 հասցեում «88» սուպերմարկետ է բացվելու: 

Այս տեղեկությունները չէինք հասցրել ստուգել, երբ խմբագրությունն էլեկտրոնային նամակ ստացավ Գորիսից. «Բարեւ Ձեզ, Ձեզ գրում է Գորիսի մի բնակիչ, մի շատ վտանգավոր հարցի մասին եմ ուզում տեղեկացնել. Աննա Հակոբյանի անվան հետ կապ ունեցող «88» սուպերմարկետների ցանցը ռեկետ է իրականացնում Սյունիքում: Մարզում այլեւս խոշոր բիզնես չեն թողել: Նախ փորձում են բանակցել, հետո խոշոր ակտեր են գրում: Եթե չեն համաձայնում, կարճ ժամանակ հետո գնում են բիզնեսը: Մարզի բոլոր խոշոր խանութները գնված են: Հիմա սկսել են գնել հյուրանոցներ, ռետորաններ: Նախ, որտեղի՞ց դրանց այդ ահռելի գումարները: Հետո՝ Սյունիքում մտահոգված են, որ դրանք թուրքերի համար են, եւ շուտով սյունեցիները, իրենց կամքից անկախ, կաշխատեն թշնամու բիզնեսում»:  

Գորիսի լրագրողներից մեկը` Արմինե Սիմոնյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Արարատի» փակմանը. «Քաղաքի լավագույն մարկետը բաժին ընկավ եսիմ ում, իսկ բոլորը սահմանափակվեցին ըմբոստանալ ու ցավել իրենց տներում։ Սյունեցիների բիզնեսները մեկը մյուսի հետեւից տանում են, իսկ չկա մեկը, որ սաստի, թեւ ու թիկունք դառնա, պարզի՝ ինչո՞ւ պետք է տեղաբնակը վաճառի ու հեռանա։ Ինչո՞ւ պետք է գա մի ցանց, որտեղ հայկական ապրանքներ գրեթե չկան»։

Ամիսներ առաջ «88»-ը Գորիսում կուլ է տվել նաեւ «Շանե» հայտնի մթերային խանութը, որի մի մասը ֆուդկորտ էր: Այն գործում էր Գորիսի Մաշտոցի 36 հասցեում: Հուլիսի վերջին ընկերությունը հայտարարություն տարածեց, որ շուտով կդադարեցնի գործունեությունը։ «Սակայն մեր նախաձեռնությամբ շուտով նույն տարածքում կգործի սիրված եւ ճանաչված «88» սուպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղը։ Մեր նպատակը միշտ նույնն է՝ ձեզ համար ապահովել հարմարավետ, հասանելի եւ բարձրորակ սպասարկում»,- ասվում էր «Շանե թիմ»-ի հայտարարության մեջ։
Ինչո՞ւ եք բոլորդ հաճույքով զիջում ձեր բիզնեսը Նարեկ Նալբանդյանին, ինչո՞ւ չեք ուզում շարունակել աշխատեցնել եկամտաբեր բիզնեսը․ «Արարատ» սուպերմարկետի նախկին տերը` Մարի անունով, հրաժարվեց անգամ մինչեւ վերջ լսել իր խանութի փակման մասին մեր հարցը։ «Ես շատ վատ վիճակում եմ, չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել, գիտեմ՝ ինչ եք հարցնելու, ու չեմ ուզում ոչ մեկի հետ խոսել էդ մասին»,- ասաց նա՝ ըստ էության հաստատելով մեր տեղեկությունները: 

Փորձեցինք կապվել Նարեկ Նալբանդյանի հետ, խնդրել, որ մեկնաբանի գորիսեցիների պատմությունները, հարցնել` արդյոք ճի՞շտ է, որ անձամբ է այցելել Գորիս, «Արարատի» տերերին սպառնացել, թե սուպերմարկետը մինչեւ դեկտեմբեր իրենն է լինելու: Բայց միայն Նարեկ Նալբանդյանի փաստաբանի հետ կարողացանք կապվել, որն ասաց, որ չի կարող մեզ փոխանցել Նարեկ Նալբանդյանի համարը, բայց մեր հարցերն ու նրա մեկնաբանությունը կփոխանցի: Իր կողմից փաստաբան Կարեն Տոնոյանն ասաց. «Նարեկին թեկուզ քիչ ճանաչող մարդը չի հավատա նրան, որ նա կարող է իրեն նման ձեւով պահել»: Նա հայտնեց նաեւ, որ Նարեկ Նալբանդյանի պատասխանը մեզ կտրամադրի մի քանի օրից: Սպասում ենք:

 

դիտվել է 481 անգամ
Լրահոս
Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ» «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է․ «Հրապարակ» Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը․ «Հրապարակ» Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am