Տիգրան Աբրահամյան․ Դատաիրավական համակարգը Հայաստանում իրականացնում է քաղաքական հանձնարարություններ

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորումն ունի քաղաքական ենթատեքստ։

«Մեր երկրում դատաիրավական համակարգը կատարում է քաղաքական հանձնարարություններ։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը իրենց ընդդիմադիր հայացքները արտահայտելու համար անցնում են քրեական գործով։ Իշխանությունն ակտիվ քաղաքացիների ցուցակ է ստեղծել, և երբ նրանց արտահայտած մտքերն իշխանությանը դուր չեն գալիս, նրանց ազատությունը սահմանափակվում է», – նշել է Տիգրան Աբրահամյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր վաղ առավոտյան դիմակավորված իրավապահները մուտք են գործել Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բնակության վայրեր ու նրանց ձերբակալել՝ մասկի շոուի բեմադրմամբ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել իրենց հրապարակային խոսքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։

Ընդ որում՝ փոդքասթի համահեղինակների նկատմամբ վարույթը հարուցվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա, որը նրանց հրապարակավ անվանել էր «Շան լակոտներ» եւ տղաներն էլ արձագանքել էին։ Նշված վիրավորական արտահայտության համար ԱԺ նախագահի դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ համացանցային խուլիգանության հատկանիշներով։


Նախաքննական մարմինը նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. Նարեկ Սամսոնյանի կալանքի հարցը քննարկվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, իսկ Վազգեն Սաղաթելյանինը՝ Աջափնյակի նստավայրում, դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ։

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Զոհված զինծառայողների և պահեստի պայթյունից մահացածների հարազատները խարդախության զոհ են դարձել Արբանյակային պատկերները բացահայտել են Լեռնային Ղարաբաղում ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատներ․ Արմեն Աշոտյան Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել՝ Սաշիկ Սարգսյանի գործով Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը. Լավրովը՝ Արաղչիին Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվողները դատարանում հայտարարել են, որ կապ չունեն սպանության հետ Կտավ. Էմանուել Մակրոնը հիանում է 2022 թվականի իր պրահյան «պեյզաժով». քաղաքագետ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ղեկավարության հետ բանակցությունները Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը․ Reuters «Հարավային Կովկասում տեղի ունեցող վերադասավորումները չեն սահմանափակվում միայն ռազմական կամ դիվանագիտական դաշտով». Արմեն Հովասափյան Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Իրանում զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ Պատերազմում հաղթանակ տարած ու հետպատերազմյան փուլում իրեն օրինակելի, կիրթ ու պարկեշտ դրսևորած մարդը՝ Աշոտ Մինասյանը, շարունակում է ճաղերի հետևում մնալ «ՔՊ-ն թափառաշրջիկ, փողոցային պեռաշկի ուտողների հավաքածու է»․ Երվանդ Բոզոյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողն ու դրա հետ կապ ունեցողը թուրք միաբջիջ անխիղճ է․ Գրիգորյանի ընկեր (video) Նիկոլը կրկնում է Ալիևի քայլերը, որ հանկարծ հետ չմնա․ Երվանդ Բոզոյան (video) Սրբազանների խուցը դատարկ չի մնալու․ ձեր հերթին սպասե՛ք․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Թրամփը դեռ մեծ հարված է ստանալու, սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «50/50-ն էլ եք դուք, կոռուպցիոներն էլ եք դուք, հող հանձնողն էլ եք դուք»․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Ալիևը խաբեց Թրամփին և Նեթանյահուին․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am