«Կարող է, օրինակ, իր գովերգած նոր գնված զինտեխնիկայով սկսել գնդակոծել մեր գրասենյակները. Ամեն ինչ էլ կարող է անել. Գեղամ Մանուկյան

Իրականում վաղուց է օդում շրջանառվում Դաշնակցությունը փակելու թեման։ Ավելին՝ մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը իր հրապարակային ելույթներում էլ ակնարկել է այդ մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը չպետք է լինեն խորհրդարանում, քանի որ նրանց մեջ կան այլ երկրների ազդեցության գործակալներ։

Ավելին, նա ավելի է մասնավորեցրել ու նշել, թե վերջին 70 տարում դաշնակցությունը եղել է այլ երկրի ազդեցության գործակալն ամբողջ աշխարհում։
«Հիմա արդեն դրա համար կա վառ օրինակ՝ Մոլդովայի դառը փորձը։ Իրականում, այս իշխանության օրոք ամեն ինչ հնարավոր է․ եթե կարող են ուղղակի օդից մարդկանց ձերբակալել, կալանքի տակ պահել և ամիսներով բանտում թողնել՝ առանց որևէ հիմքի, ապա չի բացառվում, որ նման անօրինականության էլ դիմեն։
Ինչ վերաբերում է «ազդեցության գործակալների» վերաբերյալ այսօրվա հայտարարությանը՝ ես Ազգային ժողովի ամբիոնից ստիպված օգտագործեցի ռուսերեն «безотчётник» բառը, երբ մարդը օդի մեջ ինչ-որ բան է «կրակում», բայց դրա համար պատասխանատվություն չի կրում։


Ամիսներ առաջ Փաշինյանը նման մեղադրանքներ ևս հնչեցրել էր։ Ես Ազգային անվտանգության ծառայություն հաղորդում էի ներկայացրել հանցագործության մասին՝ պահանջելով, որ եթե Փաշինյանի խոսքերը հիմնավոր են, ապա հարուցեն քրեական գործ։ ԱԱԾ-ն այն ուղարկել էր Քննչական կոմիտե, իսկ այնտեղից պատասխան եկավ, որ գործ հարուցելու հիմքեր չկան։ Այսինքն՝ անգամ Քննչական կոմիտեն փաստացի արձանագրեց, որ Փաշինյանի խոսքերը բանի տեղ չդնենք, քանի որ նա սովոր է հիմնազուրկ հայտարարություններ անել։

 


Դիտարկմանը, թե արդյո՞ք իր համար նույնպես ակնհայտ է, որ ընտրություններից առաջ կուսակցություններ փակելը Փաշինյանի համար վերընտրվելու կամ իշխանությունը պահելու միակ ճանապարհն է, Մանուկյանը պատասխանեց․

«Շատ այլ ճանապարհներ էլ կարող են լինել․ կարող է սկսել գնդակահարել մեզ, կարող է տասնյակներով կամ հարյուրներով ձերբակալել։ Կարող է, օրինակ, իր գովերգած նոր գնված զինտեխնիկայով սկսել գնդակոծել մեր գրասենյակները։ Ամեն ինչ էլ կարող է անել»,- նշեց պատգամավորը։

դիտվել է 276 անգամ
Լրահոս
Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է․ բանակային ողբերգություններ Արման Ծառուկյանը նշել է Թոփուրիայի հաջորդ հավանական մրցակցին Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ին Արմեն Աշոտյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել Կոչ եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին խոսել․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեզ էլ ասում են՝ «էս պիղծ դավաճանը» ինչի՞ա մինչև հիմա կանգնում ու․․․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am