Մինսկ-Բաքու չվերթը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է Մինսկ
Երեկ՝ նոյեմբերի 12-ի երեկոյան, Մինսկից Բաքու չվերթը թռիչքից հետո վերադարձել է Մինսկի օդանավակայան։ Այս մասին հայտնել է «Մինսկ-Նովոստի»-ի։
Թռիչքը պետք է իրականացվեր «Բելավիա» ավիաընկերության կողմից շահագործվող Embraer-195 ուղևորատար ինքնաթիռով, սակայն ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան թռիչքից կես ժամ անց տեխնիկական խնդրի պատճառով։
Վերադառնալուց հետո Embraer-195-ը արագ փոխարինվել է Boeing 737-300-ով, և ինքնաթիռը մեկնել է Ադրբեջան։
«Բելավիան» ներողություն է խնդրել ստեղծված իրավիճակի համար։
