Պարտքեր, մանր «քցոցիներ» դատական քաշքշուկներ. Փաշինյանի իշխանության պրոյեկտ Մկրտչյանը կարո՞ղ է Էջմիածնի ղեկավար լինել. «Երկիր»

Պարզվում է՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը տարիներ շարունակ ներգրավված է եղել դատական քաշքշուկների մեջ։ Այս մասին գրում է yerkir.am-ը:

Դատարանների հրապարակած վճիռները ցույց են տալիս, որ Մկրտչյանը չի մարել իր պարտքերը տարբեր կազմակերպությունների նկատմամբ։

Մասնավորապես, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն և «ՄՏՍ Հայաստան» (Vivacell-MTS) ընկերությունը դիմել են դատարան, քանի որ նա հրաժարվել է վերադարձնել վերցրած գումարները։

Մկրտչյանի դեմ առնվազն 3 դատական հայց կա՝ պարտքերը չմարելու պահանջով։ Այսինքն՝ մարդը, ով այսօր խոսում է հանրային ծառայության ու պատասխանատվության մասին, տարիներ շարունակ չի կատարել սեփական պարտավորությունները՝ թողնելով չմարված վարկեր, տույժեր ու պարտքեր։

Դատական ակտերով հաստատված է, որ նա, ժողովրդական լեզվով ասված, զբաղվել է մանր «քցոցիներով», խուսափելով վճարումներից և անտեսելով բանկային պայմանագրերը։ Այժմ կոստյում հագած Հարություն Մկրտչյանը փորձում է վաղարշապատցիներին համոզել, որ ինքը լավագույնս կարող է ղեկավարել Վաղարշապատը։ Ավելին, Մկրտչյանը բացահայտորեն աշխատում է ՔՊ-ի համար։ Այնպես, ինչպես Հարություն Մկրտչյանին ներկայացնող ուժի ղեկավարը՝ Վազգեն Սարգսյանի կյանքի ձեռքբերում Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ քիրվայություն անող Արամ Սարգսյանը։

Քաղաքացիների հետ զրույցում Հարություն Մկրտչյանը հայտարարում է, թե, իբր, ՔՊ-ն է միանալու իրեն։ Այսինքն, փաստացի ընդունում է, որ միավորվելու է իշխող ուժի հետ։ Իսկ որ Արամ Զավենի Սարգսյանի միջամտությունը Վաղարշապատի ընտրություններին ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի պրոյեկտ, իսկ Հարություն Մկրտչյանն էլ իշխող ուժի կցորդ է, դա պարզ է անգամ Էջմիածնում հասակ առած խաշած հավին։ Հարություն Մկրտչյանի թեկնածությունն այլ բան չէ, քան իշխող թիմի հերթական փորձը՝ ձևականորեն «անկախ» թեկնածու հանդես եկողի միջոցով փորձել վերահսկել համայնքային ընտրությունները։

Հարություն Մկրտչյանին ձայն տալն իրականում նույնն է, ինչ ձայն տալ ՔՊ-ին՝ այնպես, ինչպես դա եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ «Հանրապետություն» կուսակցությունը վերջում կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ, և Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ։ Իսկ վաղարշապատցուն կարող է հետաքրքրել մի պարզ հարց․ պարտքերով, մանր «քցոցիների» պատճառով դատական քաշքշուկների մեջ հայտնված, իսկ այժմ էլ Մայր Աթոռի դեմ ելած Նիկոլ Փաշինյանի թուրքամետ իշխանության պրոյեկտ հանդիսացող մարդը կարող է՞ Էջմիածնի ղեկավար լինել։

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի կետերից առգրավվել է ավելի քան 6,8 տոննա ապրանք Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am