Պարզվում է՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը տարիներ շարունակ ներգրավված է եղել դատական քաշքշուկների մեջ։ Դատարանների հրապարակած վճիռները ցույց են տալիս, որ Մկրտչյանը չի մարել իր պարտքերը տարբեր կազմակերպությունների նկատմամբ։ Մասնավորապես, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն և «ՄՏՍ Հայաստան» (Vivacell-MTS) ընկերությունը դիմել են դատարան, քանի որ նա հրաժարվել է վերադարձնել վերցրած գումարները, գրում է Yerkir.am-ը։
Մկրտչյանի դեմ առնվազն 3 դատական հայց կա՝ պարտքերը չմարելու պահանջով։ Այսինքն՝ մարդը, ով այսօր խոսում է հանրային ծառայության ու պատասխանատվության մասին, տարիներ շարունակ չի կատարել սեփական պարտավորությունները՝ թողնելով չմարված վարկեր, տույժեր ու պարտքեր։
Դատական ակտերով հաստատված է, որ նա, ժողովրդական լեզվով ասված, զբաղվել է մանր «քցոցիներով», խուսափելով վճարումներից և անտեսելով բանկային պայմանագրերը։ Այժմ կոստյում հագած Հարություն Մկրտչյանը փորձում է վաղարշապատցիներին համոզել, որ ինքը լավագույնս կարող է ղեկավարել Վաղարշապատը։ Ավելին, Մկրտչյանը բացահայտորեն աշխատում է ՔՊ-ի համար։ Այնպես, ինչպես Հարություն Մկրտչյանին ներկայացնող ուժի ղեկավարը՝ Վազգեն Սարգսյանի կյանքի ձեռքբերում Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ քիրվայություն անող Արամ Սարգսյանը։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը