«Մայր Հայաստանը» խառնել է ՔՊ-ի բոլոր քարտերը Վաղարշապատում

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ուժեղ է միայն իր ռեպրեսիվ մարմիններով ու դրանց ուժային մեթոդներով. փորձել ճնշել իր ընդդիմախոսներին:

Սակայն գրեթե բոլոր տեղական ընտրություններում նրա թիմը պարտություն է կրել:

ՔՊ-ն պարտություն կրեց Սյունիքի մարզի գրեթե բոլոր քաղաքային ընտրություններում, որից հետո սկսվեցին հետապնդումները հաղթանակած ընդդիմադիր քաղաքապետերի նկատմամբ:

Որից հետո նա պարտվեց Վանաձորում, որտեղ նորից հաղթած ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ սկսվեցին հետապնդումները:

Ալավերդիում ՔՊ-ն կրկին պարտվեց, սակայն հետընտրական խարդախության արդյունքում կարողացավ հեռացնել հաղթած ընդդիմադիր թեկնածուին:

Փաշինյանը չհանդուրժեց նույնիսկ իր թիմակից Հայկ Մարությանի, իր պատկերացմամբ՝ չափից դուրս ինքնուրույն պահվածքը Երևանում և հեռացրեց նրան քաղաքապետի պաշտոնից և արտահերթ ընտրությունների արդյունքում բացառապես քաղաքական մանիպուլյացիաների միջոցով կարողացավ մի կերպ քաղաքապետ դարձնել իր թիմակից Տիգրան Ավինյանին:

Վերջապես, Գյումրում ՔՊ-ն երկու անգամ պարտվեց ընտրություններում, մեկը՝ 2021-ին, երկրորդ անգամ՝ այս տարվա գարնանը:

Փաշինյանը ցավալի տարավ այս պարտությունը Հայաստանի թվով երկրորդ քաղաքում: Իսկ Փարաքարում Փաշինյանի պարտությունը վկայում էր մեկ բանի մասին, որ նա կորցրել է իր վարկանիշը նաև Արարատյան դաշտավայրում:

Իսկ եթե դրան ավելացնենք, որ նա պարտվել էր նաև թվով երրորդ քաղաքում՝ Վանաձորում և մի կերպ էր կարողացել պահպանել իր իշխանությունը Երևանում, ապա տեսանելի է դառնում, թե ինչ ճակատագիր է սպասվում Փաշինյանին և իր թիմին 2026-ին: Բանն այն է, որ ի տարբերություն տեղական ընտրությունների, որտեղ նա կարողանում է օգտագործել իր ուժային ռեսուրսն ընդդիմության դեմ, հանրապետական մակարդակի ընտրություններում նա այլևս չի կարողանալու դա կյանքի կոչել, քանզի իր իշխանությունը զրկված կլինի քաղաքական լեգիտիմությունից:

Հենց դրանից են ամենաշատը վախենում Փաշինյանն ու իր թիմը:

Ավելին, տեղական ընտրություններում Փաշինյանի անհաջողությունները կարող են նաև տրոհում և խուճապ առաջացնել նաև իր թիմում, հատկապես՝ միջին և ստորին օղակներում:

Ահա թե ինչու է նրան անհրաժեշտ, որ 2026-ից առաջ, նա ամեն գնով ցույց տա, որ Հայաստանում կա գոնե մի տարածք, որտեղ նա կարող է հաջողություն արձանագրել:

Վանաձորում դա հնարավոր չէր, Փաշինյանը լավ գիտեր իր ցածր վարկանիշի մասին, և այդ պատճառով նրա թիմը վիժեցրեց որևէ հնարավորություն այդ քաղաքում անցկացնել արտահերթ ընտրություններ:

Եվ որպես օրինակելի տարբերակ, Փաշինյանն որոշեց նման ընտրություններ անցկացնել Վաղարշապատում:

Պատրվակն էլ կար. նախկին ՔՊ-ական քաղաքապետը մխրճվել էր կասկածելի գործարքների մեջ, որի մասին խոսում էր ողջ քաղաքը, և դա առիթ դարձավ, որ Փաշինյանը նրան հեռացնի և նոր արտահերթ ընտրություններ անցկացնի:

Մանավանդ, որ շատերը նշում էին, որ այս մարզում ՔՊ-ն ուներ «ուժեղ» թեկնածու, ի դեմս Արգիշտի Մեխակյանի:

Սակայն վերջինիս հեղինակությունը առաջ էր եկել բացառապես իր հոր՝ Մեխակ Մեխակյանի շնորհիվ: Ով առաջին արցախյան պատերազմում վաստակել էր մեծ հեղինակություն և զոհվել էր 1994-ի հրադադարից ընդամենը մի քանի օր առաջ:

Այս ողբերգական իրադրությունը և Մեխակ Մեխակյանի բացառիկ պարկեշտ և ազնիվ ու հայրենասեր լինելը, հասկանալի պատճառով, օգնել էր նաև իր որդուն՝ Արգիշտիին:

Հենց այս հանգամանքն հաշվի առնելով՝ Փաշինյանը որոշել էր անցկացնել արտահերթ ընտրությունները:

Սակայն Արգիշտիի հեղինակությունը հիմնականում տարածված էր Խոյ համայնքի գյուղերում, սակայն ոչ Էջմիածին քաղաքում:

Հենց այն նպահակով, որ գալիք ընտրություններում Արգիշտիի դիրքերը ուժեղացվեն, Փաշինյանը որոշեց, այս տարվա ամռանը Խոյ համայնքի 17 գյուղերը միացնել Վաղարշապատ քաղաքին, նրանց ավելացնելով նաև Ոսկեհատ գյուղը, ձևավորել մեկ միասնական համայնք և ընտրություններն անցկացնել այս միացյալ համայնքի ղեկավարի համար:

Փաշինյանը հույս ուներ, որ Խոյ համայնքի միջոցով Արգիշտի Մեխակյանին կհաջողվի հասնել հաջողության՝ մտածելով, որ գյուղական համայնքի բնակիչներին ավելի հեշտ հնարավոր կլինի խաբել:

Գյումրու, Վանաձորի, Երևանի, Սյունիքի քաղաքներում ընտրությունների արդյունքները վատ հիշողություն էին թողել Փաշինյանի գլխում:

Ահա թե ինչու, վախենալով քաղաքային բնակիչներից, նա որոշել էր հենվել գյուղական բնակիչների վրա:

Սակայն պարզվեց, որ Հայաստանի գյուղական համայնքների բնակիչները ոչնչով չեն տարբերվում քաղաքաբնակներից:

Պարզապես, իրենց հետ քաղաքական ուժերը, ավանդաբար, ավելի քիչ են աշխատում, որի պատճառով էլ Փաշինյանն, իր վարչական ռեսուրսների օգտագործմամբ, կարողանում է որոշակի դիրքեր ապահովել գյուղերում:

Եվ ահա, այս ընտրություններում, Փաշինյանի թիմը, անսպասելի իր համար, հանդիպեց լուրջ մրցակցի գյուղական բնակավայրերում, ի դեմս «Մայր Հայաստան» կուսակցության:

Վերջինս հանդես եկավ մի թիմով, որտեղ ընդգրկված էին փորձառու նախկին համայնքի ղեկավարներ և պարզվեց, որ գյուղացիները, որ տեսնում են ՔՊ-ին այլընտրանքային թիմ, միանգամից կողմնորոշվում են դեպի ընդդիմությանը:

«Մայր Հայաստանին» հաջողվեց կոտրել ՔՊ-ի մենիշխանությունը գյուղերում, որի արդյունքում Փաշինյանի թիմը կանգնած է լուրջ վտանգի առջև՝ նոյեմբերի 16-ին պարտվել, այնպես, ինչպես դա եղավ այս տարի Գյումրիում և Փարաքարում:

Իր ծրագրերով, նախընտրական արշավի ձևով և բովանդակությամբ, «Մայր Հայաստանը», ցույց տվեց, որ կարող է դառնալ արժանի այլընտրանք ՔՊ-ին:

Ավելին, «Մայրհայաստանցիները» չեն հայտարարում, որ միանձնյա են կառավարելու համայնքը՝ հաղթանակի դեպքում:

Նրանք միշտ նշում են, որ իրենց շուրջ են համախմբելու բոլոր ընդդիմադիր ուժերին: Ավելին, հայտարարում են, որ կադրային ջարդեր չեն կազմակերպելու նույնիսկ տեղական ՔՊ-ական պրոֆեսիոնալ կադրերի հանդեպ:

Ինչը ցույց է տալիս «Մայր Հայասհանի» խոհեմությունն ու իմաստությունը: Լինելով նոր ուժ՝ «Մայր Հայաստանը» հանդես է գալիս Վաղարշապատի ընտրություններում «հայրական» մոտեցմամբ՝ բոլոր մնացած ուժերի նկատմամբ, բացառելով իհարկե քաղաքական տեսանկյունից համագործակցությունը ՔՊ-ի հետ:

Նորից կրկնենք, որ դա նշանակում է, որ «նոր իրականության» պայմաններում, համազգային համախմբման տրամաբանության մեջ կտեղավորվեն նաև տեղական ՔՊ-ական առանձին անդամները:

Հենց դա է կոչվում իրական համազգային համախմբում:

Հակառակ դեպքում՝ մենք կարող եինք ստանալ, ՔՊ-ի տեղը ՀԱԿԱ-ՔՊ ական իշխանություն, որը թեև իր ձևով կարող էր տարբերվել ՔՊ-ից, սակայն իր բովանդակությամբ՝ ոչ:

Փաշինյանի թիմը այս ամենը տեսնելով, փորձում է կանխել այս գործընթացը:

Սակայն չկարողանալով ազդել մարդկանց հոգիների և գիտակցության վրա՝ Փաշինյանի քաղաքական մեքենան փորձում է խաղի մեջ մտցնել իր ռեպրեսիվ ուժային կոմպոնենտը:

Ըստ հավաստի տեղեկությունների, որի մասին հրապարակեց նաև անկախ լրագրող Լիա Սարգսյանը. «… Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Սուրեն Գասպարյանը, և օպերլիազոր Գառնիկ Նազարյանը հոկտեմբերի 29-ին հաղորդում են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Վաղարշապատի ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստանե կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի, երկրորդ տեղը զբաղեցնող Դավիթ Կարապետյանի վերաբերյալ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ իրենց վստահված գույքը հափշտակելու հանցակազմերի հատկանիշներով…։ Ըստ գործի նյութերի՝ Գրիշա Հարությունյանը 2016 թ. հոկտեմբերի 26-ից մինչեւ 2021 թ․ հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արմավիրի մարզի Դողս համայնքի ղեկավարի պաշտոնը, եւ Դավիթ Կարապետյանը 2001 թ․ մարտի 13-ից մինչեւ 2021 թ․ դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Ծաղկունք համայնքի ղեկավարի պաշտոնը՝ չարաշահել են պաշտոնեական լիազորությունները եւ հափշտակել են իրենց վստահված գույքը…»:

Իրականում, իշխանությունները երկար ժամանակ փորձել են փորփրել վերը նշած անձանց գործնեության ժամանակահատվածում՝ գոնե չնչին խախտումներ արձանագրելու հույսով, սակայն որևէ արդյունքի չեն հասել:

Սակայն երբ խնդիրը վերաբերվում է գալիք ընտրությունների արդյունքին, ապա Փաշինյանի համար կյանքի խնդիր է դառնում «օդից գործ սարքելու» հայտնի իր մոտեցումը:

Իսկ դա ցույց է տալիս, որ հենց «Մայր Հայաստանն» է դարձել նրա «կոկորդում այն ոսկորը», որը սպառնում է իրեն՝ ստանալ հերթական պարտությունը:

Պարտություն, որը կարող է վերջնականապես տապալել իր թիմակիցների հավատը առ իրենց շեֆը:

Հենց այդ պատճառով էլ ՔՊ-ի ուժային մեքենան կաշվից դուրս է գալու, որ փորձի կատարել իրենց շեֆի հանձնարարականը:

Սակայն, բացի այս գործիքակազմից, հաշվի առնելով Գյումրու և Փարաքարի փորձը, իշխանությունները Խոյ համայնքի և Էջմիածնի միավորման արդյունքում ներկայացրել են ավելի քան 5000 ձայնի չափ ընտրողների թիվ:

Այսինքն, այդ մարդկանց շնորհիվ իշխանությունը կարող է հավելյալ «ձայներ» ստանալ, եթե մարդկանց ակտիվությունը չգերազանցի, ասենք ընտրողների թվի 50 տոկոսը, ինչը որ լինում է, սովորաբար, տեղեկան ընտրություններում:

Այս գործոնը հաշվի առնելով՝ Գյումրիում և Փարաքարում, մարդիկ ակտիվ քվեարկեցին և կարողացան խափանել իշխանության նմանատիպ ծրագրերը այդ վայրերում:

Ինչպիսին կլինեն Վաղարշապատում ընտրությունների արդյունքները, ցույց կտա նոյեմբերի 16-ի քվեարկությունը:

Եթե քվեարկողների թիվը մեծ եղավ, ապա իշխանությունը կպարտվի, ինչպես որ պարտվեց Գյումրում և Փարաքարում:

Եվ ընդդիմության գլխավոր խնդիրը պիտի լինի մարդկանց ակտիվության մոտիվացնելը:

Քանզի այս հարցում անտարբերությունն է լինելու իշխանության գլխավոր հույսն ու դաշնակիցը:

Իսկ անտարբերները, ինչպես հայտնի է բոլոր երկրների պատմությունից, կարող են նաև ճակատագրական վատ դեր կատարել պետության ապագայի հանդեպ:

Մեր պարագայում դա կարող է անդառնալի հետևանք ունենալ մեր երկրի համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 566 անգամ
Լրահոս
Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am