Ամուլսարի թթվային դրենաժը և նրա վտանգը․Արմեն Սաղաթելյան (տեսանյութ)

2017թ․ դեկտեմբերի 12-ինիրականացված այլընտրանքայինհանրային փորձաքննությանարդյունքում Ամուլսարում ոսկուհնարավոր արդյունահանման ևցիանիդով վերամշակմանծրագրին տրվեց էկոլոգիականբացասական եզրակացություն։Հանդիպման մասնակցածգիտնականները, հետազոտողներնու բնապահպանները 3 ժամ տևածհանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ներկայացրին հիմնական անկառավարելի վտանգներն ուհաստատեցին, որ այս ծրագիրն ընդհանրապես անթույլատրելի է։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի մասնագիտական զեկույցի համառոտագիրը․ «Հանքավայրը սուլֆիդային է։ Նույնիսկ ուժեղ օքսիդացված հանքավայրերում պահպանվում է սուլֆիդների որոշակի պարունակություն և ջրի առկայության պարագայում ձևավորվում է թթու դրենաժ, որի երևակումները առկա են հանքավայրի տարբեր մասերում։ Երբ հանքավայրի վերին մասը բացվի և բացահանքերը սկսեն խորանալ՝ ջրի ներհոսքը դեպի հանքայնացված ապարներ զգալիորեն կաճի և արդյունքում կավելանա թթվային դրենաժի ծավալը։ Վերջինիս արտահոսքը կրելու է ապակենտրոնացված բնույթ բազմաթիվ աղբյուրների և ճեղքային ջրերի տեսքով։ Այս տիպի արտահոսքը չի կարգավորվում։ Միևնույն ժամանակ հանքավայրի ապարները խիստ ճաքճքված են և այս պատճառով ներհոսող ջուրը չի կուտակվելու բացահանքերի հատակին, այլ միանգամից ներծծվելու է խորը հորիզոններ։ Արդյունքում կձևավորվի վիթխարի թթու ջրերի գեներատոր, որը կգործի ոչ միայն հանքավայրի շահագործման ընթացքում այլ տասնյակ, գուցե հարյուրավոր տարիներ հանքավայրը փակելուց հետո։ Թթու ջուրը ակտիվ լուծում է ապարներում առկա ծանր մետաղները, որոնք հանքավայրում շատ են՝ այդ թվում տոքսիկության առաջին դասի՝ սնդիկ, կապար, մկնդեղ և այլն։ Արդյունքում ձևավորվում է բարձր թթվայնության, ծանր մետաղների իոններով հարստացված արտահոսք, որը միախառնվելով Որոտան և Արփա գետերի ջրերին կազդի ջրի որակի և պիտանելիության վրա։ Աղտոտված ստորգետնյա ջրերի մի մասը անմիջապես ազդելու է Սպանդարյան-Կեչուտ թունելի վրա՝ քայքայելով բետոնը և երկաթե մասերը։ Արդյունքում տեղի կունենան փլուզումներ։ Նույնիսկ վնասված թունելը կհանդիսանա դրենաժային ուղի, որով թթու և թունավոր ջրերը անարգելք կներհոսեն Կեչուտի ջրամբար (5 մլն մ3/տարի և ավելի)։ Արդյունքում, երբ անհրաժեշտություն կծագի լրացուցիչ ջուր տեղափոխել Սևանա լիճ, դա անհնար կլինի առանց լճի էկոհամակարգերին լուրջ վնաս հասցնելու և ջրի որակը կորցնելու։ Հանքավայրի տարածքից աղտոտված ջրի արտահոսքը խառնվելով Որոտան և Արփա գետերի ջրերին կբերի լուրջ խնդիրներ ոռոգվող գյուղատնտեսական հանդակներում՝ մասնավորապես խաղողագործներին։ Նշված երևույթը, ելնելով հանքավայրի լեռնատեխնիկական պայմաններից, հանդիսանում է անկառավարելի ռիսկ։ Այն չի մատնանշվել ՇՄԱԳ-ում, և ավելին, մինչ վերջին ժամանակ կտրուկ հերքվում էր Լիդիան Արմենիա ընկերության կողմից։ Հանքավայրի շահագործման արդյունքում բնական միջավայր են արտանետվելու սնդիկ և ածխածնի երկօքսիդ, ինչով ՀՀ-ն կխախտի միջազգային կոնվենցիաներով (Մինամատա, Կլիմայի պահպանման) ստանձնած պարտավորությունները։ Այս ռիսկը նույնպես ՇՄԱԳ-ում չի նշված։ Չլուծված խնդիրները թելադրում են կասեցնել հանքավայրի շահագործումը և շտապջրամեկուսացնել արդեն քանդված մակերեսը»։   Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am