Հայոց Եկեղեցու Պահպանության Համահայկական Խորհուրդը տեղեկացնում է հանրությանը, որ երեկ շրջանառության մեջ դրված՝ «Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչության» անունից տարածված հայտարարությունը ոչ մի կապ չունի իրական Ռամկավար Ազատական Կուսակցության պաշտոնական մարմինների և ներկայացուցիչների հետ։
Խորհուրդը իր խոր մտահոգությունն է հայտնում այն փաստի առթիվ, որ կուսակցության անունը ժամանակ առ ժամանակ շահարկվում է ինքնահռչակ փոքր խմբերի կողմից՝ առանց որևէ լիազորության կամ քաղաքական, գաղափարական պատասխանատվության։ Նման գործողությունները խեղաթյուրում են պատմական կուսակցության կերպարը և մոլորության մեջ են գցում հանրությանը։
Ռամկավար Ազատական Կուսակցության իրական դիրքորոշումը, որի հավաստի աղբյուր է կուսակցության Համադրված Մամուլը (Ուոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ), շարունակում է մնալ հետևյալը․
հարգանք և անսասան աջակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հավատարմություն ազգային միասնականության, պետության և եկեղեցու անբաժանության սկզբունքին, մերժում ցանկացած բաժանարար կամ պառակտիչ դրսևորման՝ եկեղեցական կամ քաղաքական հարթությունում, կառուցողական համագործակցություն բոլոր հայկական կառույցների և համայնքների հետ՝ ի նպաստ մեր ազգային ինքնության պահպանման։ Խորհուրդը կոչ է անում լրատվամիջոցներին և հասարակական շրջանակներին առաջնորդվել միայն ստուգված աղբյուրներով և չտարածել ապատեղեկատվություն, որը կարող է խաթարել մեր ժողովրդի հոգևոր միասնությունը։
Միևնույն ժամանակ մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ռամկավար Ազատական Կուսակցության ավանդապահ ճյուղին, որը հետևողականորեն գործում է ազգային համերաշխության, պետության ամրապնդման և Հայ Եկեղեցու հեղինակության պահպանման ուղղությամբ։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը