Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի հայտարարությունն իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է. Թաթոյան

Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի խրոխտ հայտարարությունն իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում նշել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նա դրա փորձն արդեն ձեռք է բերել Արցախի օրինակով ու հմտացել է. գիտի, որ արդեն նման դեպքերում պետք է խոսի ոչ թե հանձնելու, այլ վերադարձնելու մասին։

Խոսում եմ անկլավների մասին։ Ես հիմա ձեզ կոնկրետ օրինակով, ապացույցով ցույց կտամ, թե ինչ է սպառնում Հայաստանին, եթե տեղի ունենա անկլավների, տարածքների փոխանակման այս արհեստական ծրագիրը։ 2020 թվականից հետո Ադրբեջանը ինտենսիվացրեց Տիգրանաշենի, Արծվաշենի, Տավուշում ինչ-որ անկլավային գյուղերի, տարածքների փոխանակման, վերահսկողության հանձնման ծրագիրը։ Դրանից հետո Փաշինյանը, ՔՊ-ականները իրար հերթ չտալով անընդհատ խոսում էին սրա մասին, բայց իրականում սա ամբողջ Հայաստանը շրջափակման մեջ գցելու, մեր սահմանները ավերելու, բզկտելու ծրագիր է։ Ռազմավարական անվտանգության առումով անդառնալի խնդիրներ են առաջ գալու։

Օրինակ, արգելափակվելու է մեր միջպետական ճանապարհներից մեկը։ Այն ճանապարհը, որով Արարատից Երասխով գնում ենք Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ, Գորիս, Կապան, մեր մյուս բնակավայրերը, նորից էլի տանելու են սարերի, անտառների մեջով, երկրի խորքով ճանապարհներ անցկացնեն ու քայքայեն մեր անվտանգությունը»,–ասաց նա։

Թաթոյանը ցույց տվեց քարտեզ Տավուշի մարզից՝ նշելով, որ Ազատամուտից 20-30 մետր հեռավորության վրա ադրբեջանական վերահսկողություն է լինելու. «Եթե նրանց զինված ուժերը բերեն տեղակայեն այդտեղ, ու ես համոզված եմ, որ բերելու են, Կայան բնակավայրը հայտնվում է գրեթե վերացման եզրին։ Ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվում դեպի Այգեհովիտ տանող գյուղը, հետո դեպի Վազաշեն տանողը։ Ստիպված ճանապարհները նորից կառուցելու են անտառների միջով, երկրի խորքով՝ բազմաթիվ բարդություններ պատճառելով մարդկանց։


Մեր արոտավայրերը, մեր խոտհարքները, հողերը հայտնվելու են նրանց վերահսկողության ներքո։ Այստեղ կան նաև ինտերնետ մալուխներ, կան ջրի աղբյուրներ, միջպետական ճանապարհներ, որոնք հայտնվելու են նրանց վերահսկողության ներքո։

Ես սա հենց այնպես չեմ խոսում, ես այս բոլոր վայրերում մեր մասնագետների հետ եղել եմ, քայլել ենք ոտքով չափչփել ենք ամեն ձոր, սար, ծառ ու թուփ և արձանագրել ենք սրանք տեղում լինելով։

Փաշինյանն ասում է՝ սահմանազատման միջոցով ենք վերադարձնելու։ Սա կատարյալ աբսուրդ է, որովհետև չկա որևէ լեգիտիմ սահմանազատում միջազգայնորեն, եթե դրա արդյունքում խաթարվում է երկրի անվտանգության համակարգը, եթե մարդկանց կյանքը վերածվում է ուղղակի անհնարինության։ Այնպես որ սա ՔՊ-ի ու Փաշինյանի քաղաքական որոշումն է, սա միջազգային ոչ մի չափանիշով թույլատրելի, չի համարվում։


Մենք գիտենք ինչպես այս հարցը լուծել: Ես պատկերացնում եմ հստակ, թե լուծում (03:30) լուծումները որտեղ են։ Ես նաև հիմա պատրաստվում եմ, կարծում եմ, ասուլիսի միջոցով նաև բացառիկ փաստերով ցույց կտանք, թե ինչպես է հնարավոր այս հարցը լուծել և սրա դեմը առնել, կանխել»,– ընդգծել է նա։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, քեզ ԵԱՏՄ-ից չեն հանելու, այլ մի տեղից «դուրս են շպրտելու»․ Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է․ վերջին ու կոնկրետ պահանջներն են դրել դիմացը (video) ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում «Վեր ընկի տե՛ղդ․ Մոսկվայից Փաշինյանին ասել են՝ կորոշես, կգաս»․ Էդիկ Անդրեասյան (video) COP17-ի շրջանակում կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, սպասում ենք վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել․ Անի Ավետիսյանի քույր Ինչու՞ էր դատավորը 1 ժամ ձգձգում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի հրապարակումը․ Արամ Օրբելյան (video) «Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am