Բոլորը ենթադրաբար մահացած են․ Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման մասին
Վրաստանի Սիգնագիի մունիցիպալիտետում թուրքական ռազմական C-130 բեռնատար ինքնաթիռի կործանման վայրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Վթարը տեղի է ունեցել պետական սահմանից մոտավորապես հինգ կիլոմետր հեռավորության վրա։
Ինքնաթիռը տեղափոխել է F-16 կործանիչների մեխանիկական մասեր․ ինքնաթիռում 20 սպասարկման տեխնիկական աշխատակից է եղել։ Բոլորը ենթադրաբար մահացած են։
