Փաշինյանը հանձնարարել է ռևանշ-հարցազրույց կազմակերպել Սայմոն Շուստերի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Փաշինյանը շատ դժգոհ է մնացել Նարեկ Կարապետյանի՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի հետեւանքներից։ Հիշեցնենք․ երեկ տեղեկացանք, որ Թրամփ կրտսերը չեղարկել է նոյեմբերի 12-ին Հայաստան այցը, եւ չի բացառվում, որ այդ հարցազրույցն է դեր խաղացել` Եկեղեցու դեմ հետապնդումների մասին տեղեկությունները նրան հետ են պահել Հայաստան այցելելու մտքից:

Փաշինյանը կարծում է, որ այդ հարցազրույցից հետո իր մասին բացասական տպավորություն է ստեղծվել ԱՄՆ-ում, ուստի Նազելի Բաղդասարյանին եւ Արարատ Միրզոյանին հանձնարարել է ռեւանշ-հարցազրույց կազմակերպել հայտնի Time ամսագրի հայտնի լրագրող Սայմոն Շուստերի հետ։ Նա ուզում է միջազգային հանրությանը համոզել, որ ընդդիմության դեմ իր պայքարը լեգիտիմ է, եւ որոշել է ամերիկյան հարթակում փաստեր ներկայացնել, թե ինչպես էին ընդդիմությունն ու Եկեղեցու ներկայացուցիչներն այս ամռանը փորձում զավթել իշխանությունը՝ ուժի կիրառմամբ։ Ավելին, նա հույս ունի հայտնվել ամերիկյան Time ամսագրի վարկածով «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցուցակում։ Կարծում է, որ դա կբարձրացնի իր վարկանիշը հայ հանրության աչքում։ Նա ասել է` ֆինանսական ծախսերից չվախենան` կազմակերպեն հարցազրույցը: Սայմոն Շուստերն անցյալում հարցազրույցներ է արել Նավալնիի, Զելենսկու, անգամ Լուկաշենկոյի հետ:

դիտվել է 420 անգամ
Լրահոս
Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am