Նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ

Ամանորյա տոնական միջոցառումների ձևավորման այս տարվա բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ, որի շրջանակներում իրականացվելու են երևանյան տարբեր տեղորոշումներում տոնական ձևավորումներ, լույսերի վառման արարողություններ, Սուրբծննդյան տոնավաճառ, ձեռք են բերվելու գլխավոր տոնածառի համար նոր ճյուղեր և լույսեր։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

«Ձեռք է բերվելու նաև գլխավոր տոնածառի նոր ճյուղեր ու լույսեր։ Մեր մայր տոնածառի կոնստրուկտիվ, մետաղական մասը նորմալ վիճակում է, անհրաժեշտություն է առաջացել ուղղակի ճյուղերն ու լույսերը փոխել։ Վարչական շրջաններում տեղադրվող 10 տոնածառերի համար նոր լույսեր ու գագաթներ են ձեռք բերվել։ Այս ամենը 2 մրցույթի արդյունքում արդեն կայացել է, իրականացվում են աշխատանքները»,- հավելել է Առաքելյանը։

Նրա փոխանցմամբ՝ որոշակի հատվածներում ամանորյա ձևավորումը նույնն է լինելու, բայց որոշներում կլինեն փոփոխություններ, նաեւ՝ որոշակի տեղորոշումներ կփոփոխվեն, այս պահին աշխատանքներն իրականացվում են, իսկ ավարտին մոտ կերևա որտեղ ինչ են արել։

Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ կառավարության շենքի վրա նորից նոր անցքեր են բացվելու զարդարանքների համար, ռաքելյանը նշել է, որ նախորդ տարվանից սկսած կառվաևության շենքի և Հանրապետության Հրապարակի բոլոր հին շենքերի վրա տեղադրվող զարդերի տեղադրումն իրականացվում է նոր ձևաչափով։
«Այսինքն շենքի վրա ամրացվում է թեթև մետաղական կոնստրուկցիա, որն ամբողջ ճակատով ամրացվում է մի քանի տեղից և այդ մետաղական կոնստրուկցիայից կախվում են այդ լույսերը։ Նախորդ տարիների նման, որ ամեն թելի համար մի անցք էր բացվում, անցած տարվանից սկսած իրականացվում է շատ քիչ միջամտություն»,- ասել է մեր զրուցակիցը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ին Արմեն Աշոտյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել Կոչ եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին խոսել․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեզ էլ ասում են՝ «էս պիղծ դավաճանը» ինչի՞ա մինչև հիմա կանգնում ու․․․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Աննա Գրիգորյանի հարցը «հիստերիկության» հասցրեց Փաշինյանին․ «Հլը էդ կրքոտ հռետորին մի կողմ դրեք» (video) Պարոն Մանուկյա՛ն, հերիք եղա՛վ․․․ չեմ կարող էլ գոռալ, փորս ցավում է․ Ռուբինյանը՝ Գեղամ Մանուկյանին (video) Կողմնորոշվե՛ք ժողովուրդ․․․ սարսափելի խնդիրներ ենք ունենալու․ Նարեկ Կարապետյան (video) Հիմա ուղիղ ասում եմ՝ Տիգրանաշենի հարցը փակելու մի ճանապարհ կա․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am