Աշխարհի գավաթ․ Գաբրիել Սարգսյանը խաղաց ոչ ոքի, Լեւոն Արոնյանը հասավ հաղթանակի
Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց ամերիկացի Ավոնդեր Լիանգի հետ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի առաջին պարտիայում։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) պարտության մատնեց լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին։
Ամերիկահայ Սամուել Սեւյանը ոչ ոքի խաղաց իտալացի Լորենցո Լոդիչիի հետ։
Ավելի վաղ գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի հետ պարտիան ոչ ոքի էր ավարտել Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը։
Չորրորդ փուլի երկրորդ պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 12-ին։
