Իսրայելի թունդ ու հին սերն Ադրբեջանի հանդեպ ու մեր անելիքը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Հայոց ցեղասպանությունն անվանել է «վիճելի և տեսական հարց»` մեկնաբանելով ընդդիմադիր Յաիր Լապիդի առաջարկը Քնեսեթում այն պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ: «Չեմ կարծում, թե մենք պետք է անդրադառնանք հարցի, որը հստակ պատմական, վիճելի և տեսական է: Չեմ մտածում, թե այսօր դա կոնկրետ ազդեցություն ունի Իսրայելի դիրքորոշման վրա: Պատմության տեսանկյունից վիճելի շատ հարցեր կան»,- ասել է Ավիգդոր Լիբերմանը: Լիբերմանը նաև անկեղծորեն խոստովանել է, որ Իսրայելում հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նաև Ադրբեջանի հետ սերտ համագործակցության պատճառով: Իսրայելի պաշտպանության նախարարը նկատել է, որ իրենք չեն կարող հաշվի չառնել պաշտոնական Բաքվի դիրքորոշումն այս հարցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի «Yesh Atid» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդն անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչող հակաիսրայելական հայտարարություններին, Քնեսեթից պահանջել էր Թուրքիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Յաիր Լապիդը նշել էր, որ Իսրայելը վաղուց պիտի ճանաչեր այդ պատմական ճշմարտությունը: Ավելին, նա հայտնել էր, որ օրինագիծն արդեն պատրաստ է, այժմ Քնեսեթում նախագծին աջակցելու նպատակով ստորագրահավաք է իրականացվում: Կուսակցությունը ցանկանում է, որ նախագիծը Իսրայելի խորհրդարանում հնարավորինս շատ աջակցություն ստանա: «Հավատում ենք, որ շատ շուտով այս հարցում առաջխաղացում կունենանք: Իսրայելցի շատ առաջնորդներ անհատապես հայտարարել են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, որը պատմական փաստ է: Վերջերս Քնեսեթի կրթության հարցերով հանձնաժողովը ևս հայտարարեց Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Իսրայելի նախկին կառավարությունները սխալ ռազմավարական հաշվարկների պատճառով խուսափել են Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից: Մենք պետք է վաղուց ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, քանի որ անկախ ամեն ինչից դա բարոյապես ճիշտ քայլ է: Նախագահ Էրդողանի ագրեսիվ պահվածքից հետո այլևս չի կարող ներում լինել որևէ մեկի համար, ով կխուսափի ճիշտ քայլ անելուց», – ասել էր Լապիդը: Իսրայելցի գործիչը նաև նշել էր, որ Թուրքիայի նախագահը փորձում է հակաիսրայելական տրամադրություն ստեղծել և ցանկանում է տարածաշրջանում նոր խնդիրներ հրահրել: Լապիդի կարծիքով՝ Իսրայելը պետք է ցույց տա Էրդողանին, որ չի վախենում նրա հռետորաբանությունից ու սպառնալիքներից. «Մենք կանենք այն, ինչը ճիշտ է մեզ համար, և դա նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը, անկախության համար քրդական արդարացի պայքարին մեր աջակցության ավելացումը և դեպի Թուրքիա գազատարի վերաբերյալ սխալ ուղղությամբ տանող գաղափարի կասեցումը»: Նա անգամ նշել էր, որ Էրդողանը «չափն անցնում է»: Այն, որ պաշտոնական մակարդակով Իսրայելից կհնչեր նմանատիպ հայտարարություն՝ անակնկալ չէր: Ընդ որում՝ Ավիգդոր Լիբերմանն այն գործիչն է, որը մեկ անգամ ևս նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով Հայոց Ցեղասպանության նկատմամբ իր վերաբերմունքն ու բազմաթիվ անգամներ ապացուցել է իր հավատարմությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ: Նա այս հարցում մշտապես է փայլել, այնպես որ զարմանալու ոչինչ առանձնապես չկա էլ: Իսկապես, Իսրայելը հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, Ադրբեջանի հետ հարաբերություններն Իսրայելի համար շատ ավելի կարևոր են, քան՝ Հայաստանի հետ հարաբերությունները: Պարզապես այս փուլում սրվեցին Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, և Հայոց Ցեղասպանությունը մտավ իսրայելական օրակարգ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Կանցնի մի որոշ ժամանակ, Թուրքիայի և Իսրայելի միջև որոշակի սառույցը կհալչի, ու ամեն ինչ «տեղը կընկնի»: Այնպես որ, պետք չէ ոգևորվել Իսրայելում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ մեզ համար ականջահաճո հայտարարություններից: Իսրայելի համար Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններն իսկապես կարևոր են: Եվ հայկական դիվանագիտությունն այստեղ ունի անելիք՝ Հայաստան-Իսրայել հարաբերությունները բարձրացնել ավելի բարձր մակարդակի: Իսրայելը երկար տարիներ ապացուցել է, որ բարեկամական երկիր չէ Հայաստանի համար, աշխատանքն այստեղ է: Եվ ամիսներ առաջ Իսրայելի կողմից քայլեր եղան Հայաստանի ուղղությամբ՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա ժամանեց Երևան և ոչ ավել, ոչ պակաս փաստեց, որ «հայ-իսրայելական հարաբերություններում ճեղքում է արձանագրվել»: Այնուհետև, Հայաստանի արտգործնախարարը մեկնեց Իսրայել, հանդիպեց երկրի վարչապետին: Սրանք, իսկապես, կարևոր քայլեր էին, մի մեկնարկ, որից կարելի է սկսել Հայաստան-Իսրայել հարաբերություններով հակակշռել Իսրայել-Ադրբեջան, Իսրայել-Թուրքիա՝ սերտ ու ջերմ հարաբերություններին, որոնք ակնհայտորեն վնասում են Հայաստանի և Արցախի շահերին: Թամար Բագրատունի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am