«Բան անողը» կհասկանար, որ երբ զինվորների կռիվն ու ինքնազոհությունը զրոյացվում է հանրության աչքի առջև, առածդ զենքերն էլ հետն են զրոյանում. Տաթևիկ Հայրապետյան

2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում մեզ հետ պատահած բազմաթիվ ողբերգություններից հետո անգամ Հայաստանը տարբեր փուլերում ղեկավարած անձինք շարունակում են իրենց «անսխալականության» մրցույթը։ Բոլորն ամեն ինչ ճիշտ են արել, բայց դե փաստն այն է, որ մենք այսօր ունենք Ադրբեջանի կամակատար իշխանություն, ով անգամ Անկախության հռչակագրից է պատրաստ հրաժարվել՝ հանուն «անկախության»։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Մեր երկիրը ղեկավարածները մինչ օրս չեն հասկանում, որ այս երկիրը անձերի մասին չէ, որ երկրի սիրտն ու շահը պետք է պահպանել, իսկ երբ տեսնում ես, որ չի ստացվում, պետք է ազնիվ ասել դրա մասին ու կողք քաշվել, այլ ոչ թե վարի տալ ամեն ինչին ու բոլորին։ Մեկը, ով ՀՀ զինծառայողների զոհվելու օրը հրավառություն է խփում ու համերգ կազմակերպում, ասում է՝ «եկեք գնանք, թաքուն զենքեր ցույց կտամ, որ չիմանաք՝ բան չենք անում»։ «Բան անողը» դա ասելու կարիք չէր ունենա, «բան անողը» կհասկանար, որ երբ զինվորների կռիվն ու ինքնազոհությունը զրոյացվում է հանրության աչքի առջև, առածդ զենքերն էլ հետն են զրոյանում։

5 տարի հետո մենք ճիշտ հարցադրումների միջոցով հնարավորինս խելացի լուծումներ գտնելու կարիք ունենք, մենք հարց լուծողների կարիք ունենք, մենք կարիք ունենք այնպիսի դիվանագետների, որոնք գիտեն պատերազմ կանխել, գիտեն պետական շահ սպասարկել, գիտեն, թե ինչպես կարելի է զավթողական ծրագրերը ճիշտ ժամանակին չեզոքացնել, որ հետո դրա կանխման համար չդրվեն մարդկային կյանքեր։ Մենք ունենք զինվորականների կարիք, որոնք հավատարիմ են իրենց կոչմանը, որոնց համար ուժեղ բանակ ունենալը գերխնդիր է, որոնք գիտեն համադրել գաղափարն ու ռազմական ուժը, որոնք ունենք միտք և կամք՝ իրապես ուժեղ ու ժամանակակակից Զինված ուժեր ձևավորելու համար։ Մենք այս երկրի համար կյանք տվածներին ուժեղ պետություն ենք պարտք։

 

 

Դա ունենալու համար պետք է չզբաղվենք ինքնախաբեությամբ, պետք է ունակ լինենք սխալներ տեսնել, շտկել դրանք ու առաջ գնալ այնպես, որ էլ երբեք հայոց պետականության պատմության մեջ չլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի պես մեկ այլ օր»,- նշել է նա։

 

դիտվել է 571 անգամ
Լրահոս
«Օրը գա, աչքս տեսնի». ի՞նչ է խոստացել Ջերմուկի Արսենյանի որդին Փաշինյանին․ «Իրավունք» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞…. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Առուշը Առուշանյանը որոշել է երկու լարի վրա խաղալ. «Հրապարակ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում ՔՊ-ականների ժեստերի հետ. «Փաստ» Փոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ» Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին. «Ժողովուրդ» Մեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ» Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am