«Ջու-ջու-ջուջալար»․․․մայր հավիկի խաղը

Մայր հավիկի դերը խաղալով՝ Նիկոլ Փաշինյանի ինքնամոռաց ուրախությունը, որ Ադրբեջանի տարածքով ցորեն է գալիս, հիշեցնում է կոմունիստական շրջանի մի երգ։ Հիշո՞ւմ եք Պոլադ Բյուլբյուլօղլուի երանելի երգը՝ «Ջու-ջու-ջուջալար», որտեղ մայր հավիկը սիրով հավաքում էր իր գունավոր ճուտիկներին՝ մեկ դեղին, մեկ կապույտ, մեկ կարմիր… Երգը մանկական էր, բայց խորքում խոսում էր հսկայական մոր՝ պետության՝ հոգատար ձեռքերի մասին։


Հանրահայտ դերասան Նիկոլ Փաշինյանը, որը շատ կերպարներ է խաղացել, հիմա խաղում է միայն մայր հավիկի՝ «Ջու-ջու-ջուջալար» դերը։ Քաղաքական բակում նա կանչում է ճուտիկներին՝ երբեմն «հայ ժողովուրդ», երբեմն «հպարտ քաղաքացի», վերահսկում՝ ով ուր է գնում, ով ինչ է ուտում։ Կարծում է, որ այս կերպարը հանրության մեջ կստեղծի նոստալգիա և վստահություն։

Հանրությունը, ճուտիկների նման, մնում է բակում՝ բավարարված, հնազանդ և կախված կերից։ Ով փորձում է թևերը բացել, անմիջապես ստանում է «սահմանափակում»։ Ճուտիկները պատրաստ չեն դիմակայելու վտանգին, որովհետև մայր հավիկը նրանց միայն ուտել է սովորեցրել։ Նրանք դա հասկացան միայն այն ժամանակ, երբ մի օր սկսեցին պակասել։ Արդեն ուշ էր։

Քաղաքական բակում Փաշինյանը շարունակում է նույն դերակատարումը՝ հանրությանը դրել է կուտ ուտող ճտերի տեղ, որոնք չեն մտածում իրենց անվտանգության մասին, միայն սպասում են, թե ով կեր կբերի։ Ճուտիկների բավարարվածությունը փոխարինվել է կախվածությամբ և անպատրաստությամբ, իսկ «կեր»-ի հետ գալիս է վտանգի ամբողջ ծանրությունը։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 981 անգամ
Լրահոս
Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել Աթոյան փողոցում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Այսքան աղմուկ, պետական միջոցների վատնում՝ ամբողջն ալիևյան պահանջը փաթեթավորելու համար․ Քրիստինե Վարդանյան Չի՛ լինելու տենց բան, չի՛-լի՛-նե՛-լու՛. Խաչատրյանը՝ ընդդիմությանն ուղղված Փաշինյանի առաջարկի մասին (video) #ՈՒՂԻՂ․ Ալիևը սեղմել է․ Նիկոլը խոստովանեց, որ իշխանություն չի տալու․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կվերսկսվեն մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյա՛ն, քեզ քանի՞ անգամ ասենք՝ «ահшբեկչի հետ չե՛նք բանակցելու»․ Արթուր Խաչատրյանի կոշտ պատասխանը (video) Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ժողովուրդը ինչո՞ւ պետք է հավատա, որ Փաշինյանը կգնա․ ՔՊ-ականների արձագանքը (video) «Հանրային դաշինք»-ն առաջարկում է ստեղծել նոր Սահմանադրության սկզբունքների մշակման հարթակ Օրենքով գողեր․ ովքե՞ր են թաղված Մոսկվայի հին հայկական գերեզմանատանը (video) Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը․ Լևոն Զուրաբյան Թուրքական գործոնը քրդական ճգնաժամում. Անկարայի մարտահրավերները, հնարավորություններն ու գործիքակազմը Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է․ Սաղաթելյան Նոր սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում Ինչու է Փաշինյանը հենց այս օրերին հարձակվել հայ բարերարների վրա․․․ Գոհար Մելոյան (video) Արշակունյաց պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել Վերջին օրերի լրահոսում կորան ադրբեջանցի զինծառայողին առաջադրված մեղադրանքի մանրամասները. Աբրահամյան Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել Կհեռանա՝ եթե... Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am