Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է քավորության

2016 թ.–ի ապրիլի 30–ին հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորումից զոհվեց Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչ Գարիկ Մովսիսյանը: Ապրիլյան քառօրյայում հերոսացած 20–ամյա երիտասարդը հետմահու պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: Հերոսի ընտանիքը գտնվում էր սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում, բնակվում էր անմխիթար պայմաններում: Ժամանակին Գարիկի ընտանիքին այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ նոր տուն կկառուցի հերոսի ընտանիքի համար: Անմիջապես սկսվեց տան շինարարությունը, ֆինանսական խնդիրները Հովիկ Աբրահամյանը շարունակեց լուծել նաև իր հրաժարականից հետո. և հարմարավետ առանձնատունը արդեն ավարտին է հասցվել և շահագործվում է: Հովիկ Աբրահամյանը նաև պատրաստակամություն էր հայտնել, որ եթե հերոսի եղբայրն ամուսնանա, ինքը կդառնա հարսանիքի կնքահայրը։ Գյուղացիները ասում էին նաև, որ Հ. Աբրահամյանը վարչապետի պաշտոնը թողնելուց հետո ավելի հաճախ է այցելել Գարիկի ընտանիքին ու հետաքրքրվել նրանց որպիսությամբ: Եվ ահա, «Փաստի» տեղեկություններով, նախկին վարչապետի սերտ կապը ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքի հետ նոր փուլ է մտնում. առաջիկա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 22–ին, տեղի կունենա Գարիկի եղբոր հարսանեկան արարողությունը, որի կնքահայրը, խոստման համաձայն, կլինի Հովիկ Աբրահամյանը: Զորականցիները «Փաստի» թղթակցի հետ զրույցում նշեցին, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում այս տեղեկությունը մեծ ոգևորությամբ են ընդունել՝ և՛ հերոսի ընտանիքի համար առանձնատուն կառուցելը, և՛ հերոսի եղբոր ամուսնությունը, և՛, իհարկե, հարսանիքի քավորի խոստումների աներկբա կատարումը թե՛ վարչապետությունից առաջ, թե՛ դրանից հետո…

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am