Ի՞նչ է տեղի ունեցել Բաքվում կողծ «դատավարության» ժամանակ
Բաքվի դատարանում երեկ կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարության հերթական նիստը:
Դրա շրջանակում լսել են մեղադրանքը պաշտպանող դատախազների մեղադրական ելույթները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կեղծ դատավարության ընթացքում, իբր, «ապացույցներ են ներկայացվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ` կապված 1990–ականների ազատագրական պատերազմի դրվագների հետ»։
«Դատական» նիստը կշարունակվի այսօր՝ նոյեմբերի 7-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
