2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է բժիշկ Ջամալ Էլթայեբին։ 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար։ Այս տարի «Ավրորան» արժանին է մատուցում բժիշկ Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ նվիրումի համար։

Սուդանում ընթացող կործանարար քաղաքացիական պատերազմի եւ երկրի առողջապահական համակարգի գրեթե ամբողջական խաթարման պայմաններում բժիշկ Էլթայեբը շարունակում է բաց պահել «Ալ Նաո» հիվանդանոցն Օմդուրմանում՝ որպես մեծ Խարթումի տարածքում գործող վերջին հիվանդանոցներից մեկը։ Սա նրա տոկունության եւ առաջնորդական հմտությունների վկայությունն է՝ նույնիսկ ամենավտանգավոր պայմաններում։

«Մեծանալով՝ ես հասկացա, թե որքան փխրուն կարող է լինել կյանքը, եւ որքան մեծ նշանակություն կարող են ունենալ մեկ մարդու հոգատարությունն ու գիտելիքը։ Ես ուզում էի բժիշկ դառնալ, որպեսզի ծառայեի մարդկանց ամենադժվարին պահերին»,- ասաց բժիշկ Էլթայեբը։ ««Ավրորա» մրցանակն ամենուրեք ոգեշնչում է բժիշկներին, ուսուցիչներին, մարդասիրական գործիչներին եւ սովորական մարդկանց շարունակելու իրենց գործը՝ իմանալով, որ իրենց ջանքերը կարեւոր են։ Սա հիշեցնում է այն մասին, որ մեկ մարդու խիզախությունը կարող է բերել փոփոխության, իսկ կարեկցանքը՝ ապաքինման։ Նույնիսկ ամենափոքր բարի գործը կարող է հույս ներշնչել»։

«Մի ժամանակաշրջանում, երբ անտարբերությունը լայն տարածում է գտնում, իսկ կարեկցանքը վտանգի տակ է, բժիշկ Էլթայեբը կենդանի ապացույց է, որ մարդկայնությունը չի անհետացել»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը։ «Աշխարհում, որտեղ «ոչ մարդասիրությունը» հաճախ գերակշռում է վերնագրերում, բժիշկ Էլթայեբը հիշեցնում է մեզ այն մասին, որ մարդասիրության ոգին դեռ ողջ է, եւ յուրաքանչյուրս ունենք այն պահպանելու պարտավորություն»։

2025 թ․ դափնեկրի անունը հայտարարվեց «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ ապաստանի եւ կյանքը վերսկսելու խորհրդանիշ դարձած Էլիս կղզում՝ նշանավորելով «Ավրորայի» գործունեության տասնամյակը։

Բժիշկ Էլթայեբն ընտրվել է առաջադրված ավելի քան 800 թեկնածուներից։ Որպես 2025 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ նա կստանա 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ իր աշխատանքն ընդլայնելու եւ տեղում գործող մերօրյա հերոսներին ու կազմակերպություններին աջակցելու համար, որոնք իրենց հերթին օգնում են կարիքավոր համայնքներին։

«Չնայած անհավատալի վտանգին եւ զրկանքներին՝ բժիշկ Էլթայեբն իր օրինակով է ցույց տվել, թե որն է իրական մարդասիրական առաջնորդությունը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։ ««Ավրորայի» համար պատիվ է աջակցել նրա առաքելությանը եւ ներկայացնել նրանց տոկունությունը, ովքեր անցնում են հակամարտության միջով։ Բժիշկ Էլթայեբի անձնուրաց աշխատանքը հիշեցնում է մեզ, որ նույնիսկ պատերազմի ժամանակ մարդկայնությունը կարող է հաղթել»։

2023 թ․ ապրիլից, երբ Սուդանում հակամարտությունը սրվեց, բժիշկ Էլթայեբն ստիպված էր գործել ռմբակոծությունների, ենթակառուցվածքների փլուզման եւ էլեկտրաէներգիայի ու բժշկական պարագաների, այդ թվում՝ անզգայացման միջոցների սուր սղության պայմաններում։ Նա ջանք չի խնայում, որպեսզի հարյուրավոր վիրավորներ, տեղահանվածներ եւ ծանր հիվանդներ շարունակեն ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Նրա առաջնորդությամբ «Ալ Նաո» հիվանդանոցը դարձել է համայնքի փրկօղակը՝ մարմնավորելով տոկունություն, համերաշխություն եւ անդրդվելի նվիրվածություն՝ փրկելով մարդկանց կյանքն ամենածանր պայմաններում։

«Բժիշկ Էլթայեբը մերժում է անտարբերությունը՝ օրինակ դառնալով մյուսների համար»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Քլինթոն» հիմնադրամի եւ «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ Չելսի Քլինթոնը։ «Նրա նվիրվածությունը մարդասիրական գործին դրսեւորվում է ոչ միայն կյանքեր փրկելով, այլեւ համայնքի հանդեպ հոգատարությամբ եւ Սուդանի ամենակործանարար հակամարտություններից մեկի ժամանակ մարդկանց արժանապատվությունը պահպանելու ձգտումով»։

Մրցանակի շնորհման արարողությանն արժանին մատուցվեց նաեւ 2025 թ. «Ավրորայի» բացառիկ հերոսներ Սալի Բեքերին, բժիշկ Զուհայր Լահնային եւ բժիշկ Ջիլ Սիմանին։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իրանը հարձակվել է ամերիկյան տանկերի վրա Լիբանանի վրա իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 826-ի Հայ ժողովրդին պետք է հարաատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Քոչարյան Իրանական հասարակությունը արյան վրեժ է պահանջում Իրանը Ուկրաինան հայտարարել է «օրինական թիրախ»՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆոն դեր Լեյենին մեղադրել են երկակի ստանդարտների մեջ Օրբան․ Հունգարիան չի դառնա «ուկրաինական գաղութ» Վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են 15-ամյա աղջկա Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջ Համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող գործել առանց ռուսական նավթի․ Պեսկով Ճապոնիան դիտարկում է ուկրաինական անօդաչուների գնումը Իրանի դեսպանը հաստատել է Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցումն արտոնելու որոշումը Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը ևս կփակվի. «Հրապարակ» Многие страны направят военные корабли в Ормузский пролив, чтобы он оставался открытым, безопасным и свободным. Дональд Трамп Ձյուն է տեղում Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վնասված մշակութային օբյեկտների մասին Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել այն անձը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին հայկական ֆիլմը Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով Ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները հարձակում են իրականացրել Իրանի դեմ Մոսկվայի երկու օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել են ինքնաթիռների ընդունումը Պենտագոնը հայտարարել է Իրանի Խարգ կղզում գտնվող 90 ռազմական օբյեկտների վրա հարվածների մասին Թեհրանի հարավին հասցված ավիահարվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն ՆԳՆ պարեկային ծառայությունում կատարվել են հրամանատարական կազմի կադրային փոփոխություններ Իրանը կօգտագործի ավելի առաջադեմ զենք, ավելի ճշգրիտ և ավելի հզոր հրթիռներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am