«Ռուսական վտանգը» այն միակ «կռվանն» է, որով եվրոպական լիբերալ-գլոբալիստական էլիտաները պահում են իշխանությունը. համանման տրամաբանություն է ներդրվել նաև ՀՀ-ում

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.


«ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի ավարտից հետո էլ Եվրոպայի համար ռուսական վտանգը չի վերանա:

Դե իհարկե: «Ռուսական վտանգը» ըստ էության այն միակ «կռվանն» է, որով ներկայումս եվրոպական լիբերալ-գլոբալիստական էլիտաները պահում են իշխանությունը: Նրանք «ռուսական վտանգի» անունով արգելափակում են իրենց մրցակից քաղաքական ուժերին, արգելում են նրանց մասնակցությունը քաղաքական պրոցեսներին, սահմանափակում են նրանց խոսքի ազատության հնարավորությունը, և այլն, և այլն:

 Հիշում եք, թերևս, ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտնի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում, որտեղ նա Եվրոպայի իշխող էլիտաներին մեղադրում էր իրական ժողովրդավարական արժեքները ոտնահարելու համար:

«Ռուսական վտանգը» այդ առումով լիբերալ-գլոբալիստական էլիտաների միակ «ալիբին» է՝ հակաժողովրդավարական մեխանիզմներով իրենց իշխանական դիրքերը պահելու համար:

Հետևաբար, նրանք բնականաբար առավելագույնն են անելու ուկրաինական պատերազմի ավարտը երկարաձգելու համար, բայց միևնույն ժամանակ, անգամ դրանից հետո նրանք իհարկե շարունակելու են խոսել ու խոոսել «ռուսական վտանգի» մասին, որովհետև, ինչպես նշեցի, դա միակ «կռվանն» է՝ մրցակիցների հաշիվները մաքրելու համար:

Սրան անդրադառնում եմ, որովհետև, ըստ էության, համանման տրամաբանություն է ներդրվել նաև Հայաստանում, թե իշխանական, թե մերձիշխանական ուժերի «կատարմամբ»: Ով համաձայն չէ իրենց հետ, ով համարձակվում է դույզն իսկ կասկածի տակ դնել «խաղաղության» մասին դեկլարատիվ-քարոզչական, որևէ ստույգ հարցի սպառիչ պատասխան չպարունակող իրենց «տեսակետները», անմիջապես պիտակավորվում է Կրեմլի գործակալ, ԿԳԲ-ական, ՖՍԲ-ական, «արծաթով ծախված», ու այդպես շարունակ:

Եվ սա չունի վերջ, որովհետև այդ ուժերը ըստ էության չունեն որևէ այլ ասելիք: Եվ, եթե չլինի նաև վերը նշածս «ասելիքը», ապա նրանք լինելու են ըստ էության քաղաքական բանկրոտներ:

Եվ, նրանք այդ թեմայով պարզապես անում են իրենց քաղաքական կյանքում մի բան, ինչ օրինակ տնտեսական կյանքում անում են շատ բանկրոտ երկրներ՝ պարզապպես փող են տպում ու լցնում շուկա:

Դա բացարձակապես ոչ միայն չի օգնում լուծել տնտեսության խնդիրները, այլ հակառակը՝ միայն ու միայն խորացնում է դրանք: Նույնը քաղաքականության մեջ՝ վերը նշածս մեղադրանքները ոչ մայն բացարձակապես չեն նպաստում Հայաստանում քաղաքական առողջ և բովանդակային քննարկումների ծավալմանը, այլ խորացնում են մանիպուլյատիվ ու ստագնացիոն իրողությունը, ավելացնելով միայն ճահճի խորությունն ու ծանրությունը»:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ղեկավարության հետ բանակցությունները Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը․ Reuters «Հարավային Կովկասում տեղի ունեցող վերադասավորումները չեն սահմանափակվում միայն ռազմական կամ դիվանագիտական դաշտով». Արմեն Հովասափյան Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Իրանում զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ Պատերազմում հաղթանակ տարած ու հետպատերազմյան փուլում իրեն օրինակելի, կիրթ ու պարկեշտ դրսևորած մարդը՝ Աշոտ Մինասյանը, շարունակում է ճաղերի հետևում մնալ «ՔՊ-ն թափառաշրջիկ, փողոցային պեռաշկի ուտողների հավաքածու է»․ Երվանդ Բոզոյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողն ու դրա հետ կապ ունեցողը թուրք միաբջիջ անխիղճ է․ Գրիգորյանի ընկեր (video) Նիկոլը կրկնում է Ալիևի քայլերը, որ հանկարծ հետ չմնա․ Երվանդ Բոզոյան (video) Սրբազանների խուցը դատարկ չի մնալու․ ձեր հերթին սպասե՛ք․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Թրամփը դեռ մեծ հարված է ստանալու, սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «50/50-ն էլ եք դուք, կոռուպցիոներն էլ եք դուք, հող հանձնողն էլ եք դուք»․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Ալիևը խաբեց Թրամփին և Նեթանյահուին․ Երվանդ Բոզոյան (video) «Խամենեի որդին ար*ան վերժ ունի․ սպասե՛ք»․ Հայկ Նահապետյան (video) «Նիկոլը խելագարության եզրին է, հենց հիմա նա թաքցնում է իր ամենամեծ վախը». Երվանդ Բոզոյան (video) Պիտի ուժեղ, հզոր ղեկավար լինի, որ վախենան․ Հարցում (video) Սպասե՛ք, շատ շուտով ԱՄՆ-ն զոհաբերելու է Նեթանյահուին․ Հայկ Նահապետյան (video) ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ․ Ի՞նչ է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո (video) Ինքնաձիգը, որով սպանել են Վալոդյա Գրիգորյանին, որտե՞ղ է հաշվառված եղել․ նոր մանրամասներ (video) Իսկական հայը Փաշինյանին քվե չի տա, իսկ թուրքացած հայերը՝ կտան․ Հարցում (video) Դատարանում դիտել են Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի վայրի տեսանյութը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ ԱՀԿ-ն կհետաքննի Իսրայելի կողմից Լիբանանում ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մասին հաղորդագրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am