ՀՀ իշխանությունը շարունակում է խաղաղություն քարոզել՝ ոչ թե արժանապատվության,այլ հնազանդության լեզվով

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Երբ Բաքուն պետական ֆինանսավորմամբ կազմակերպում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով քննարկումներ, հրատարակում գրքեր, քարտեզներ ու վավերագրական ֆիլմեր՝ Հայաստանի տարածքը «պատմական ադրբեջանական հող» ներկայացնելու համար, Երևանում իշխանությունները զբաղված են հացահատիկի մասին ֆեյսբուքյան գրառումներով՝ որպես «խաղաղության հաղթանակ»։

Մինչ Ադրբեջանը պետական մակարդակով հաստատում է ծրագիր՝ դեպի Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» համար, Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել, որ եթե խաղաղության պայմանագրին կասկածում ես՝ ուրեմն պատերազմ ես ուզում։ Արդյունքում, խաղաղության մասին խոսողներն իրենք են դարձել պատերազմի իրական հովանավորները՝ լռությամբ ու անգործությամբ։

Այսօր Ադրբեջանը պետական բյուջեից ֆինանսավորում է 51 նախագիծ՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջանի վերադարձին», կազմակերպում է միջազգային համաժողովներ Մարոկկոյում ու Բրյուսելում, հրապարակում քարտեզներ, որտեղ Սևանը կոչվում է Գյոյչա, իսկ Զանգեզուրը՝ միջանցք։ Այս ամենը քաղաքական ծրագրավորված քարոզչություն է, որի նպատակը մեկն է՝ փորձ անել ապացուցել, որ Հայաստանը պարզապես «ժամանակավոր գոյություն ունեցող տարածք» է։

Եվ հենց այս պահին, երբ Բաքուն քայլ առ քայլ կառուցում է իր պատմական ռևանշը, Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղաղություն քարոզել՝ ոչ թե արժանապատվության, այլ հնազանդության լեզվով։ Նրանք վախենում են անգամ արձագանքել՝ վախենում են խանգարել այն «բարիդրացիությանը», որի գինը կարող է լինել պետության գոյությունը։

Սա արդեն դիվանագիտական կաշկանդվածություն չէ։ Սա ազգային ինքնավերծանման մակարդակի վախ է։ Երբ իշխանությունն իր երկրի տարածքային հավակնությունների մասին լռում է, դա արդեն քաղաքական հաշվարկ չէ, դա բարոյական կապիտուլյացիա է։

Խաղաղություն՝ այո։ Բայց ոչ այն խաղաղությունը, որը ստորագրվում է ստորացմամբ, ոչ այն խաղաղությունը, որի դիմաց պահանջում են մեր սահմանադրությունը, և ոչ այն խաղաղությունը, որը կբերի ադրբեջանցիների՝ կործանարար բնակության իրավունքով վերադարձին Հայաստան։

Խաղաղությունը պետք է ունենա հենարան՝ ազգ, արժանապատվություն և պետականություն։ Առանց դրանց՝ դա այլևս խաղաղություն չէ։ Դա պարզապես ստորաքարշ գոյության կամ, առհասարակ, չգոյության բերող գիտակցված պարտություն է, որը փորձում են ներկայացնել որպես ապագա»։

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Գառնի համայնքում ՔՊ-ն ստացել է քվեների 94.2%-ը ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին «Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և ընտրախախտում Բազմաթիվ համայնքներում ընտրողների անգամ կեսը ընտրության չի գնացել․ ԿԸՀ-ն թվեր է ներկայացրել Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am