Եկե՛ք, հիշենք մեր բանտարկյալ հովիվներին, Խաչը, որի վրա նույն անարդարությունը բարձրացրեց Աստծո Որդուն

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի գրառումը․

«Քարոզ՝ Եբրայեցիներին 13.7-9-ի հիման վրա

Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Այսօր Սուրբ Գևորգի սուրբ տաճարում համախմբվել ենք ոչ միայն աղոթելու, այլև մեր սրտերն ամրացնելու այն ճշմարիտ հավատքի մեջ, որի մասին առաքյալն է պատգամում.

«Յիշեցէ՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքն ասացին… և հետևո՛ղ եղեք նրանց հավատին»։

Երբ Աստված մեզ ուղարկում է առաջնորդներ՝ հոգևոր հովիվներ, նրանք դառնում են մեր ճանապարհի լույսը։ Նրանց միջոցով մենք լսում ենք ոչ թե միայն խոսք, այլև` Աստծո շունչը, որ կենդանի է և զորավոր։ Սակայն այսօր մեր սրտերը ծանր են, քանզի մեր սիրելի Տեր Գարեգինը, ինչպես նաև թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, հեռու են մեզանից՝ կրելով անիրավ աքսորի և բանտի տառապանքը։ Բայց, սիրելինե՛ր, եթե մարդիկ մարմինն էլ կապեն, ոչ ոք չի կարող կապել Հոգին, որ ազատ է Տիրոջ մեջ։

Քրիստոսն այսօր մեզ հիշեցնում է իր անփոփոխ լինելը.

«Յիսուս Քրիստոս նոյնն է՝ երէկ, այսօր եւ յաւիտեան»։

Փոխվում են ժամանակները, իշխանները, պայմանները, բայց մեր Տերն անփոփոխ է։ Նրա ճշմարտությունը չի ենթարկվում վախին, և Նրա արդարությունը՝ կեղծ մեղադրանքներին։ Եվ եթե մեր Առաջնորդը, Քահանան այժմ հեռու են, ապա Քրիստոսը՝ նրանց Տերը և մեր բոլորի Հոգևոր Հովիվը, ներկա է մեզ հետ՝ այս սուրբ տաճարում։

Ահա թե ինչու առաքյալը շարունակում է.

«Տեսակ-տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհով ամրացնել սիրտը»։

Այսօր, երբ շատերը շփոթության մեջ են՝ չիմանալով՝ ում հավատալ, ում հետևել, մեզ կոչ է արվում չտարուբերվել, չթուլանալ։ Ոչ թե արտաքին կերակրով՝ նյութականով կամ աշխարհական խոսքով պիտի ամրացնենք մեզ, այլ շնորհով՝ Սուրբ Հոգու զորությամբ։

Հետևաբար, սիրելի՛ հավատացյալներ, այս փորձության օրերին հիշե՛ք ձեր առաջնորդներին՝ ոչ թե տրտմությամբ, այլ հավատքով։ Աղոթե՛ք նրանց համար, որպեսզի Տերը զորացնի նրանց հուսահատության պահին, ինչպես զորացրեց Պողոս առաքյալին բանտերում, Պետրոսին կապանքների մեջ, և մեր սուրբ նահատակներին խավարի մեջ։

Աղոթե՛ք նաև ձեր սեփական սրտերի համար, որ դրանք չլցվեն դառնությամբ, այլ՝ շնորհով, որովհետև միայն շնորհով է սիրտը կանգուն մնում։

Թող Տիրոջ հավիտենական Խոսքը լինի մեր առաջնորդը, և թող նրա անփոփոխ ներկայությունը ամրացնի մեզ այս սուրբ վայրում։

Եկե՛ք, հիշե’նք մեր բանտարկյալ հովիվներին, հիշե՛նք նաև այն Խաչը, որի վրա նույն անարդարությունը բարձրացրեց Աստծո Որդուն, բայց հենց այդ Խաչով էլ հաղթվեց մահով մահը։

Թող մեր աղոթքը բարձրանա այս սուրբ տաճարից դեպի երկինք՝ մեր Հայրապետի, եպիսկոպոսների, քահանաների, մեր ժողովրդի և ողջ Եկեղեցու համար։

Եվ թող Քրիստոսի անփոփոխ սերը պահի մեզ հավատքի միաբանության մեջ, այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից։

Եթե համամիտ եք, գրե’ք` Ամեն»։

դիտվել է 127 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am