Վարդան Ղուկասյանին հոսպիտալացրել են
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին հոսպիտալացրել են, հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
