Դավիթ Հարությունյանի գործով դատախազության կասկածելի մեթոդաբանությունը հարցեր է առաջացրել. Panorama.am

Դավիթ Հարությունյանի գույքի բռնագանձման հետ կապված հնչեղ գործի նախնական դատական նիստի ընթացքում բացահայտվել են լուրջ հակասություններ, որոնք առնչվում են դատախազության ներկայացրած ֆինանսական վերլուծությանը. գրում է Panorama.am-ը և մանրամասնում, որ դատարան ներկայացված նյութերը Դավիթ Հարությունյանի մոտ առաջացրել են հիմնավոր հարցեր՝ կապված ներկայացված տվյալների հավաստիության և օրինականության հետ:

«Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած նիստում ուշադրության կենտրոնում էր դատախազության կողմից կազմված բանկային գործարքների ամփոփ ֆայլը և դրանց վերլուծությունը: Դավիթ Հարությունյանը մատնանշեց եկամուտների և ծախսերի հաշվարկման միասնական հաստատված մեթոդաբանության բացակայությունը, ինչը դատական նիստի ընթացքում ընդունեց նաև դատախազությունը: Այս հանգամանքն ինքնին կասկածի տակ է դնում հայցի հիմքում ընկած ֆինանսական ողջ վերլուծության օբյեկտիվությունը:

Հատկապես խոսուն էր բանկային գործառնությունների վերաբերյալ Դավիթ Հարությունյանի կատարած վերլուծությունը: Կոնկրետ օրինակներով Դավիթ Հարությունյանը ցույց տվեց սկզբնական բանկային քաղվածքների և դատախազության կողմից ներկայացված տվյալների միջև առկա էական տարբերությունները: Մասնավորապես՝ մի շարք դեպքերում գործառնությունների գումարներն անհասկանալի պատճառներով ուռճացվել են տասնյակ անգամներով. օրինակ՝ 42 հազար դրամի գործարքը ներկայացվել է որպես 1 միլիոն 260 հազար դրամ: Այլ դեպքերում վերլուծության մեջ ներառվել են գործին չառնչվող անձանց կամ գոյություն չունեցող գործառնություններ, իսկ որոշ գործառնություններ հաշվարկվել են կրկնակի:

Հարությունյանը նաև դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ դատախազության ամփոփ ֆայլում առանձին հաշիվների մնացորդների հաշվարկման ժամանակ առաջանում են անբացատրելի անհամապատասխանություններ, ինչը, ըստ Հարությունյանի, վկայում է, որ կա՛մ եկամուտներն են նվազեցվել, կա՛մ ծախսերը` գերագնահատվել, կա՛մ էլ երկուսն էլ միաժամանակ:

 

Ոչ պակաս խնդրահարույց էր Հարությունյանի հարազատների անձնական տվյալների ներառումը գործի նյութերում: Դրանցում առկա են եղել նրա հարազատների բանկային տվյալները՝ առանց նրանց նախնական ծանուցման և համաձայնության: Դատախազությունը թեև ընդունեց, որ այդ տվյալները չեն օգտագործվել հաշվարկներում, սակայն այն հարցին, թե ի՞նչ իրավական հիմքերով և ի՞նչ նպատակով է այդ գաղտնի տեղեկատվությունը ներառվել աղյուսակում, համոզիչ պատասխան չտրվեց:

Նիստի ավարտին պաշտպանական կողմն առաջարկել է դատախազությանը կամավոր վերանայել իր հաշվարկները, ճշգրտել ելակետային տվյալները՝ բացառելով գործառնությունների կրկնօրինակումը, գոյություն չունեցող կամ այլոց գործարքների ներառումը և վերացնելով հաշիվների դեբետների ու կրեդիտների միջև անհամապատասխանությունները: Պաշտպնական կողմը շեշտեց նաև, որ նույնիսկ գույքի բռնագանձման գործերում, որտեղ գույքի օրինականության ապացուցման պարտականությունը դրված է պատասխանողի վրա, պետական մարմինը միևնույն է պարտավոր է ներկայացնել հավաստի և համոզիչ ապացույցներ, որոնք համապատասխանում են ֆինանսական հաշվետվության հիմնարար սկզբունքներին:

Այնուամենայնիվ, դեռևս բաց է մնում Դավիթ Հարությունյանի բարձրացրած սուր հարցը. արդյո՞ք դատախազության ներկայացրած վերլուծության այս աղաղակող թերությունները մեթոդաբանական սխալների արդյունք են, թե՞ տվյալների գիտակցված մանիպուլյացիա՝ նախապես որոշված արդյունքի հասնելու նպատակով»,- նշված է հրապարակման մեջ:

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am