Ալեքսանդր Սիրունյանին մեղադրանք է առաջադրվել․ Հրապարակ

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ ընդդեմ փաստաբան, ՔՊ անդամ Ալեքսանդր Սիրունյանի։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

Դիմումի համար հիմք է հանդիսացել փաստաբանի ֆեյսբուքյան մի գրառումը․ «Մի հատ մարզ կա, որտեղ դատավորների գործերի բաշխումն անում ա քննչականի պետը։ Ինքն ա որոշում որ դատավորին որ միջնորդությունը գրի։ Էս խոտաբույսերն էլ վեկալում` քննում են։ Չգիտեն, որ միջնորդությունը առնանդամ չի, վեկալել չի կարելի»։ Դատավորն իր դիմումում նշել է, որ 2025 թ. օգոստոսի 6-ին իրեն է զանգահարել քրեական դատարանների խոսնակը եւ հայտնել է, որ Սիրունյանի գրառման կապակցությամբ պարզաբանում ստանալու նպատակով կապ է հաստատել վերջինիս հետ, որը նշել է, թե՝ ում նկատի ունի եւ խոսնակն ուղարկել է համապատասխան փաստաթղթերի լուսանկարներ։ Ուստի ինքն էլ որոշել է իր վիրավորված արժանապատվությունը վերականգնի դատախազություն դիմելով, որ իրենց վիրավորած փաստաբանի նկատմամբ քրեական գործ հարուցեն եւ դատեն:

Փաստաբան Սիրունյանը «Հրապարակ»-ին ասաց, որ Քննչական կոմիտեն արդեն նախաքննություն է իրականացրել` ավարտել, դատախազը հաստատել է մեղադրանքը եւ գործն ուղարկել է դատարան, այն գտնվում է դատավոր Հարություն Մանուկյանի վարույթում։ Սիրունյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, կիրառվել է նաեւ բացակայելու արգելք խափանման միջոց։

Իսկ մեղադրական եզրակացության մեջ նշված է․ «Ալեքսանդր Սերգեյի Սիրունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում իրականացված թիվ 44140925 քրեական վարույթով մեղադրյալ Արթուր Նազարյանի պաշտպանը, նախաքննություն իրականացնող մարմնի կողմից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունների կապակցությամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով»։ Իսկ թե ինչո՞ւ է դատավոր Սարգիս Հովհաննիսյանն այդ գրառումն «իր վրա վերցրել» եւ դիմել դատախազություն, Սիրունյանն ասաց՝ դատարանում ամեն ինչ կպարզվի։

Նկատենք, որ Ալեքսանդր Սիրունյանը չնայած իշխող կուսակցության անդամ է, սակայն բազմիցս կոշտ քննադատության է ենթարկել դատախազությունը եւ մասնավորապես` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Այս քրեական գործի հարուցումն ու նման արագությամբ դատարան ուղարկվելը, թերեւս, նաեւ գլխավոր դատախազի անձնական շահագրգռությամբ է բացատրվում:

դիտվել է 521 անգամ
Լրահոս
Պետք է ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել ավերիչ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանին Գյումրու Յոթ վերք եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ այսօր չեն ղողանջել․ Արտաշես սարկավագ «Յոթ Վերք» մեր եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացողին. Վարդան Ղուկասյան Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Իմ ապօրինի կալանավորված հոգևոր եղբայրներն այսօր պայքարում են Հայրենիքի ազատագրության համար․ Սրբազան Բաքվի «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը» և հակահայկական քարոզչության գործիքը Ուկրաինայի դեսպանը և ռուս դիվանագետը հրավիրվել են Թուրքիայի ԱԳ նախարարություն Փաշինյանի այցին ընդառաջ ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Ես մի վրիպում ունեցա. Վեհափառն առաջարկեց հնչեցնել Տերունական աղոթքը Մեր ուղերձներում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Պատիվ ունեմ փոխանցելու Վեհափառ Հայրապետի օրհնությունը ՀՅԴ 135-ամյակի առթիվ․ Նաթան Սրբազան Ֆայթոնչի ու պարեկ ծեծիր ու ներվի՞ր Նիկոլի համար մասսովկա հավաքելով Նազելի', այս կոչդ շեֆիդ ուղղի... Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր քաղաքացիներ դիմավորեցին ծափողջույններով ԵՄ-ն անիրատեսական կանոններ է մտցնում գրաքննությունից հրաժարվելու պատճառով ընկերություններին պատժելու համար. Պավել Դուրով Մեկ ամիս է՝ ես Հովհաննավանք չեմ գնում, եկեղեցին պետք է սրբագործվի. Տեր Սարգիս Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով. Գարեգին Բ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է եկեղեցին բարեփոխել, նախ պիտի սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից. Տեր Վրթանես քահանա Բաղալյան Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Հաջիևը Դոհայի ֆորումում հայտարարել է Հարավային Կովկասում «նոր ստատուս քվոյի» մասին․ Al Jazeera Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am