Նիկոլի «օրացույցում» պլանավորած է եղել Սերժ Սարգսյանին որևէ պատրվակով կալանքի տանելը․ փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Երեկվանից փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում Սերժ Սարգսյանի շուրջ։

Պարզեցի հետևյալը (եթե ինչ-որ բան սխալ եմ հասկացել, շնորհակալ կլինեմ ուղղելու համար).

Սերժ Սարգսյանը պատրաստվում էր երկրից մեկնել ինչ-որ անձնական գործերով։

Օկուպացիոն վարչակարգի քննիչները խառնվել են իրար ու միանգամից մի քանի գործով դիմել դատարան, որպեսզի երկրից դուրս գալու արգելք դրվի։

Առաջին դատավորը երեկ մերժում է քննիչների դիմումը։

Նույն օրը նշանակած հաջորդ նիստից առաջ պարզվում է, որ երկրորդ դատավորի եղբայրն է մահացել ու հուղարկավորությունը հենց երեկ էր։ Բայց նիստը հետաձգելու փոխարեն դատավորին կանչում են թաղումից, որ գա, ելքի արգելք տա։

Երկրորդ դատավորը գալիս է ու նույնպես մերժում արգելք դնել։

Երեկվա ֆիասկոյից հետո քննչականում խելք խելքի են տալիս, ու վերակենդանացնում են մի գործ, որը վաղուց քանդվել-փակվել-գնացել էր։ Իսկ քանդվել էր, որովհետև Միկա Բաղդասարովի ցուցմունքը ռուսերենից հայերեն սխալ են թարգմանած լինում։

Հապճեպ վերաբացված գործով այս անգամ արդեն քննիչն է Սերժ Սարգսյանի՝ Հայաստանից ելքի արգելք դնում։

Այս ակնհայտորեն ապօրինի քայլերին հետևելով՝ մեջիս պառանոյիկն ասում է, որ Նիկոլի «օրացույցում» մոտակա շաբաթներին կամ ամիսներին պլանավորած է եղել Սերժ Սարգսյանին որևէ պատրվակով կալանքի տանելը։

Ընդհանրապես, կարծում եմ, որ մինչև ընտրությունները (եթե դրանք կայանան) քաղաքական կալանավորումների դեռ մի քանի ալիք կլինի, որոնց նպատակն է ընդդիմադիր բոլոր ճամբարները գլխատելն ու կաթվածահար անելը։

#նիկոլապետություն

 

Հ.Գ. Գիտեմ, որ ահագին դժգոհություն է առաջացնելու գրածս, բայց պիտի նաև ասեմ, որ ՀՀԿ-ի կոմունիկացիան շատ խառն է։ Ահագին ժամանակ պահանջվեց, մինչև այսքանը հասկացա (ու փաստ չի, որ ամեն ինչ ճիշտ եմ հասկացել), իսկ շարքային քաղաքացին ընդհանրապես շանս չունի գլուխ հանելու առանց այն էլ պղտոր մեդիադաշտի բուռն հոսքերում հայտնված ինֆոպատառիկներից»։

դիտվել է 322 անգամ
Լրահոս
Լինելու են բանակում սպանություններ, պարգևավճարներ ՔՊ-ին, արտաքին պարտքի բազմապատկում, խորը խցանումներ Երևանում, սուտասան կարգալույծներ ԱՄՆ-ն ու Իրանը ներկայումս բանակցություններ չեն վարում․ Al Jazeera Ավտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Վեհափառը հոգևորականներին պատգամել է փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան Մենուա Սողոմոնյան․ «Դատարանն ընդունել է, որ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել» Տիգրանաշենի զիջումից առաջ ԱԺ ամբիոնից սկսեց գոռալ՝ «կզացնելու եմ»․․․իրավիճակը սարսափելի է․ Գրիգորյան (video) Դատապարտում ենք իշխող ուժի պատգամավորի վերջին հայտարարությունները․ «Եվրոպացիները հանուն Արցախի» Վրաց-ռուսական սահմանին «Կազբեգի» անցակետում առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի չհայտարարագրված գումար Լևոն Քոչարյանը նոր մանրամասներ է հայտնում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակից (video) Երեկ խայտառակ տեղեկություն եկավ․․․ երկիրը հանձնել են սրանք․ Իշխան Սաղաթելյան (video) ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը շարունակել են հարվածները Ուկրաինայի նավահանգիստներին Թիրախում կարող են լինել ոչ միայն այսօրվա քաղաքական հակառակորդները, այլև վաղվա հնարավոր դիմադրության կենտրոնները․ Սուրենյանց ՌԴ ՊՆ․ 12 ժամում Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել «Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ» «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին. «Իրավունք» Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ» Ի՞նչով է հայտնի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք» Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ» Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am