Ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը և քննարկել երկրի համագործակցության հեռանկարները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Ալիևը նշել է, որ ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, և որ այդ առումով սերտ համագործակցություն է ընթանում թուրքական բանակի հետ։ Նա նաև հայտնել է, որ երկրի զինված ուժերի արդիականացումը կշարունակվի։
