Ռուբեն Վարդանյանը միջնորդել է դատարան հրավիրել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցչին

«Հետք»-ը գրում է.

«Նոյեմբերի 4-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։

«Ազերթաջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան Էմիլ Բաբիշևը ներկայացրել է միջնորդություն։ Նա նշել է, որ նախորդ նիստերին Ռ. Վարդանյանն ու նրա նախկին փաստաբանը մի շարք միջնորդություններ էին ներկայացրել դատարան, սակայն այդ միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումների պատճենները պաշտպանական կողմին ամբողջությամբ չեն տրամադրվել։ Փաստաբանը խնդրել է դատարանին տրամադրել այդ որոշումների ամբողջական պատճենները։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր իր փաստաբանից։ Նա ընտանիքի միջոցով փոխանցել էր պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի խախտումներով:

Դատավոր Զ. Աղաևն ասել է, որ մինչ այժմ պաշտպանության կողմին տրամադրվել են անհրաժեշտ պատճենները, և այդ իրավունքը նա կարող է շարունակել օգտագործել նաև հետագայում։ Այնուհետև Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է նոր միջնորդություն՝ խնդրելով դատարան հրավիրել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցչին։ Նա նշել է, որ դա առնչվում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկին՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու մասին հոդվածին։

Ռ. Վարդանյանի պաշտպան Է. Բաբիշևը միացել է միջնորդությանը։ Մեղադրող դատախազը նշել է, որ իբրև թե միջնորդության մեջ Ռուբեն Վարդանյանը չի նշել՝ կոնկրետ ով և ինչու պետք է հարցաքննվի, ինչ ցուցմունք կարող է տալ այդ անձը և ինչ կապ ունի տվյալ ցուցմունքը մեղադրանքի հետ։ Նա հավելել է, որ սահմանապահ ծառայության աշխատակիցների ցուցմունքները անհրաժեշտ չեն սահմանը ապօրինի հատելու մեղադրանքի քննության համար։

Դատախազն ասել է՝ եթե Վարդանյանը պնդում է, թե Ադրբեջանի սահմանը հատել է օրինական ձևով և ցանկանում է դա ապացուցել, ապա դրա համար օրենքով սահմանված ընթացակարգեր կան։

Դատարանը որոշել է միջնորդությունը թողնել առանց քննության։ Դատավորը հավելել է՝ եթե այս հարցի վերաբերյալ օրենքով նախատեսված տվյալներ ներկայացվեն, հարցը կարող է նորից քննարկվել։

Այնուհետև դատավոր Զ. Աղաևը հայտնել է, որ գործով «տուժողների» մի խումբ դիմել է դատարան՝ նշելով, որ հարգելի պատճառով չեն կարող մասնակցել նիստին և ներկայացրել են իրենց նախաքննական ցուցմունքները հաստատող գրավոր հայտարարություններ։

Դատարանում ընթերցվել և ներկայացվել են «տուժողների» ցուցմունքները։ Մենք չենք ներկայացնում այդ ցուցմունքները, քանի որ այդ մտացածին պատմություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր և նրանք իբրև թե վիրավորումները ստացել են «սադրանքները» կանխելու ժամանակ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն»։

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am