ԱՄՆ-ում շարունակվող շաթդաունը դարձել է երկրի պատմության ընթացքում ամենաերկարը
ԱՄՆ կառավարությունն արդեն 36 օր է՝ մասնակի դադարեցրել է իր գործունեությունը (շաթդաուն)՝ Կոնգրեսի կողմից պետական ծառայությունների ֆինանսավորման շուրջ համաձայնության չգալու պատճառով։ Այսպիսով, ընթացիկ շաթդաունը դարձել է երկրի պատմության մեջ ամենաերկարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Նախորդ 35-օրյա ռեկորդը գրանցվել էր Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում և ավարտվել 2019 թվականի հունվարին։
Նոյեմբերի 4-ին ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ երկրի որոշ մասերում օդային տարածքը կարող է փակվել, եթե շաթդաունը շարունակվի. մոտ 13 000 օդային երթևեկության կարգավարներ ներկայում աշխատում են առանց վարձատրության։
«Եթե դուք՝ դեմոկրատներդ, մեկ շաբաթվա ընթացքում չգործեք, կտեսնեք մեծ քաոս», – նշել է Դաֆին՝ հավելելով, որ կլինեն չվերթերի զանգվածային ուշացումներ ու չեղարկումներ և հնարավոր է՝ նույնիսկ օդային տարածքի որոշ մասերի փակում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
