Զեկույց՝ «Անարդարադատությունը Հայաստանում․ զանգվածային քաղաքական հետապնդումները Մաս Ա»

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է «Անարդարադատությունը Հայաստանում․ զանգվածային քաղաքական հետապնդումները Մաս Ա (մայիս–սեպտեմբեր)» զեկույցը։

Զեկույցում մանրամասն ներկայացված են 2025թ․ մայիս-սեպտեմբեր շրջանի քաղաքական հետապնդումները, որոնք կարելի է բաժա­նել չորս մասի. հունիսի 18-ին գործարար Սամվել Կարապետյանի, հունիսի 25-ին՝ «Սրբազան պայքար» նախաձեռնության անդամների, հունիսի 27-ին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և հուլիսի 10-ին՝ ՀՅԴ անդամների քրեական հետապնդումները և ազատազրկումները։ Զուգահեռ շարունակվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ Փաշինյանի կազմակերպած և համակարգած արշավը։

ՔԻՀԿ կողմից վերլուծվել են նրանց ներկայացված մեղադրանքները, այն ապացույցները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում, ինչպես նաև հանրամատչելի այլ տվյալներ։ Բացի հետապնդումների կոնկրետ դրվագներից, զեկույցում ներկայացված է դրանց համատեքստը՝ ներպետական և միջազգային քաղաքականությամբ պայմանավորված գործոնները, ինչպես նաև դատաիրավական համակարգի կախվածության գործոնը և իշխանությունների արշավի ընթացքում մարդու իրավունքների խախտումները (տե՛ս Զեկույցի 5-45-րդ էջերը)։

Զեկույցի հավելվածում մանրամասն ներկայացված է «Սրբազան պայքար» շարժման անդամների մեղադրանքի հիմքում դրված գաղտնալսումների վերլուծությունը, արձանագրված խեղաթյուրումներն ու կեղծիքները (տե՛ս Զեկույցի 49-65-րդ էջերը)։

Իշխանությունների արշավի ընթացքում թիրախավորված քաղաքական ընդդիմադիր գործիչները, կուսակցությունները, ինչպես նաև ՀԱԵ սպասավորները ներկայացվում են որպես «ահաբեկիչներ», իսկ արշավը որպես «հեղափոխության կանխում»։ Եթե ի սկզբանե առերևույթ էր նրանցից ոմանց, ինչպես՝ գործարար Ս․ Կարապետյանի պարագայում, մեղադրանքի ապօրինությունը և հետապնդման քաղաքական բնույթը, ապա այլոց պարագայում դիտա­վորյալ կոծկվում և կեղծվում էին փաստերը՝ հանրության աչքերում նրանց վարկաբեկելու և զրպարտելու նպատակով։ Թեև հետագայում նշված կեղծիքները բացահայտվել են, այնուա­մենայնիվ վնասն արդեն հասցվել է, իսկ կեղծիքներին իրավական գնահատական չի տրվել։

Այս զեկույցը կազմելով գիտակցում ենք, որ օրենքի գերակայությունը և արդար դատավա­րությունն ապահովելուն ուղղված առաջարկներն ամենայն հավանականությամբ անտեսվելու են ՀՀ իշխանությունների կողմից։ Նկարագրված դեպքերից արդեն անցել են ամիսներ, առկա է առաջին մեղադրական վերդիկտը։ Հետապնդումներին համարժեք գնահատական միջազգային կառույցներից դեռևս չկա։ Այնուամենայնիվ կարևոր ենք համարում, որ քաղաքական հետապնդումների այս կարևոր փուլի վերլուծությունն ամրագրվի և հասանելի լինի գոնե այն ծավալով, որով ի վիճակի ենք եղել կազմել։

Զեկույցի այս մասում ներկայացված են բացառապես 2025թ․ մայիս-սեպտեմբեր շրջանի քաղաքական հետապնդումները։ Երկրորդ մասում անդրադառնալու ենք հաջորդ ժամանակահատվածի հետապնդումներին։

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Զեկույցի անգլերեն տարբերակը լրամշակման փուլում է և հրապարակվելու է շուտով։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք․ Տ. Սերոբ քահանայ Ազարեան «Մտել ենք, երգչախմբի հատված գնացել». ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում Եկեղեցու դեմ արշավին ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել Տեր Սիոն Սրբազան, ճի՞շտ է, որ բուժվում էիք Գերմանիայում՝ Վեհափառի հոգածության ներքո Երևանի փողոցներում ջրհեղեղներ, խցանումներ են Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է Իսկ Նեռը գահավիժելու է այնպես արագ և անսպասելի, ինչպես ժամանակին բարձրացավ ոչնչից Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը АННА АКОПЯН ПЫТАЕТСЯ СПАСТИ БИЗНЕС? «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարը Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am