Ձեզ թվում է՝ ես նման մարդ եմ, ով կարող է փախչել։ Ես որտեղից եմ փախել, որ այստեղից փախչեմ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն դատարանի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրեն վերապահվող «փախուստի» մեղադրանքին։ «Ձեզ թվում է՝ ես նման մարդ եմ, ով կարող է փախչել։ Ես որտեղից եմ փախել, որ այստեղից փախչեմ», – նշեց նախկին նախագահը։
Սարգսյանը հավելեց, որ նույնիսկ եթե վստահ լիներ, որ ցանկացած հայկական դատարան կարող է իրեն մահապատժի դատապարտել, նա իր երկրից չի հեռանա. «Սա իմ երկիրն է, ոչ նրանցը։ Իմ երկիրն է, ու ես այստեղից ո՞ւր կարող եմ փախչել», – ընդգծեց նա։
Նախկին նախագահի պաշտպանը, Ռուբեն Հակոբյանը, տեղեկացրեց, որ մեղադրող կողմի միջնորդությունը մերժվել է. նախկին նախագահին հանրապետությունից չբացակայելու արգելք չի կիրառվել։ «Միայն գրավի խափանման միջոցն է կիրառվել, որը նախկինում արդեն ուժի մեջ էր», – ասաց փաստաբանը։
