Տվյալ չունենք, որ հոգևորականների հեռախոսային խոսակցությունը գաղտնալսում է. ՔԿ նախագահ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր հայտարարել է, թե չունեն տվյալ, որ Նաթան Սրբազանի ու Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսում է։
«Պարզ եմ ասում, այս պահին նման տվյալ չունենք, որ դա գաղտնալսում է։ Մենք ունենք բովանդակային տվյալներ, որտեղ արտացոլված են որոշակի հանցակազմին բնորոշ գործողություններ, այդ մասով էլ վարույթ ենք նախաձեռնել»,- ԱԺ-ում հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե այս վարույթները նրա համար են, որ կարողանան հետո կալանավորել Վեհափառ Հայրապետին՝ Արթուր Պողոսյանը վստահեցրեց, թե, իբր, իրենք որևէ վարույթով որևիցե նպատակ չունեն։
