«Մայրն ասում էր՝ թող երեխաներս մոտս մնան». Հատուկ հանձնախումբը սպանված 3-ամյա Տիգրանի մոր հետ է զրուցել

Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմնի հրավիրած այսօրվա հրատապ նիստը դեռ չի ավարտվել: Փորձագետները Ծափաթաղում են: Այդ մասին Aysor.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

«Հիմա Ծափաթաղում ենք, մոր հետ ենք զրուցել: Քիչ անց երեխաների հետ կզրուցենք: Մորն ասացինք՝ ի՞նչ եք որոշել անել, ասում էր՝ չեմ ուզում տանեն, թող երեխաներս մոտս մնան: Չորս երեխա ունի: Մենք ասացինք՝ քո ցանկությունն է, դու ես որոշում, բայց այս պահին այդ երեխաները այս միջավայրում պետք չէ՝ մնան: Թող գնան՝ մեկ ամսով, տասը օրով, մեկ շաբաթով, բայց գնան: Հիմնականում կտանենք ՀՕՖ»,- ասաց Գալոյանը:

Նա հավելեց, թե երեխաների մայրը ադեկվատ էր, իրենց բոլոր հարցերին նորմալ պատասխանել ու արձագանքել է:

Գալոյանը սպանված 3 ամյա Տիգրանի մորից հետաքրքրվել է նաև ՝ երեխային սպանելու պատճառը ի՞նչը կարող էր լինել. կոնֆլիկտ, վեճ նախորդե՞լ է դեպքին։ Հստակ պատասխան չի ստացել։

«Չեմ իմանում, նախաքննություն է գնում: Շշմել ենք: Ճիշտ է, մի քիչ կենցաղավարություն չկա այդ տան մեջ, մի քիչ փնթի վիճակ է, բայց մանկապարտեզի, դպրոցի տնօրենները ասում են՝ միշտ հագած, կապած, կուշտ ու պատրաստված՝ երեխաները եկել են դպրոց, մանկապարտեզ: Էդ, ինչ նկարագրում են, չէ՞, սուտ է, իրենք կուշտ ընտանիք են»,- նշել է մարզպետարանի ներկայացուցիչ Գալոյանը։

Քննադատություններին, որ եթե սոցիալական աշխատողները ժամանակին աշխատեին ընտանիքի հետ, դեպքը տեղի չէր ունենա, Գալոյանն արձագանքեց.

«Իրենք պարբերաբար տուն այց են արել, բա ո՞նց: Էս ընտանքիը նպաստ է ստացել, կարիքի գնահատում են պարբերաբար արել»:

դիտվել է 964 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am