Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի հետքերով

Քաղաքականությունը ոչ միայն հնարավորինի արհեստ է, այլեւ անհնարինի։ Ժամանակին Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը այրեցին ՀԱԿ-ի հետ կամուրջներն այն բանի համար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանում էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջոցով բուժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել։ Նրանք համարում էին, որ չի կարելի համագործակցել Ծառուկյանի հետ, որն իշխանության մաս է կազմում։ Այսօր այդ նույն մարդիկ, որոնք խորհրդարանում ձեւավորում են Ելք դաշինքը նույն ճանապարհին են կանգնած։ Անցած շաբաթ Ելքը նախագահի թեկնածու առաջադրեց Արտակ Զեյնալյանին և դիմեց Ծառուկյան դաշինք խմբակցությանը՝ սատարելու իրենց թեկնածուին: Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք այսպիսով ուզում են ցույց տալ, որ որպես ընդդիմություն պատրաստ են մասնակցել քաղաքական գործընթացներին, ունեն համապատասխան ռեսուրսներ և ծրագրային նպատակներ, որ ունեն մարդիկ, ովքեր չեն պատրաստվում Ղարաբաղը ծախել, կարող են բանակցել: Նրա խոսքով՝ աշինքն առաջադրելով նախագահի թեկնածու՝ փորձում է ցույց տալ, որ կարող է իշխանությանը հակակշիռ լինել և պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել՝ ղեկավարելու երկիրը: Ելք-ը ընդունում է,որ Ծառուկյան դաշինքը ընդդիմադիր ուժ է, թե ոչ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք ցույց տալ, որ արժանի ուժ ենք՝ իշխանությանը փոխարինելու համար: Իսկ ով է ընդդիմադիր, թե ընդդիմադիր չէ, իրենց հարցրեք: Այսօր գործընթաց է գնում, մենք դիմել ենք Ծառուկյան դաշինքին, իրենք ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցության բոլոր հնարավորություններից օգտվել են, հետևաբար փաստացի մեր երկրի օրենքներով իրենց ընդդիմադիր են: Դա իրենց որոշելու խնդիրն է՝ կպաշտպանեն մեր թեկնածուին, թե այլ մեկին: Մենք մեր քայլն արել ենք, մենք գտնում ենք, որ Արտակ Զեյնալյանն արժանի մարդ է՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար»: Հարցին, թե հնարավո՞ր է Ելքը միանա Ծառուկյան դաշինքին, և որոշեն միասին դառնալ այլընտրանք, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ Ելքն ուզում է այլընտրանք լինել իշխանությանը՝ ներգրավելով ՀՀ ողջ հանրությանը, բոլոր նրանց, ովքեր դժգոհ են իշխանությունից: «Մենք մեր հայտը ներկայացնում ենք հանրությանը, ոչ թե առանձին կուսակցությանը: Մենք առանձին կուսակցությանն ասում ենք՝ առաջադրել ենք, խնդրում ենք՝ նայեք ինչքանով է հնարավոր, որ մեր թեկնածուին սատարեք: Այստեղ փորձել հակադրություն գտնել, բանավեճի տանել մեզ, գտնում եմ ոչ ճիշտ և ոչ նպատակահարմար: Ավելի լավ է մեզ ու գործող կոալիցիային հակադրության տանել, Ծառուկյան դաշինքին ու գործող կոալիցիային հակադրության տանել, եթե ուզում եք այս երկրում փոխոխություն լինի: Իսկ եթե փոփոխություն չեք ուզում, ուզում եք շոու լինի, այո, կռվեցրեք մեզ ու Ծառուկյան դաշինքին, լավ թեմա կլինի»,- ասաց Արամ Սարգսյանը: Սարգսյանը արդարացավ, թե իրենք Ծառուկյան դաշինքին չեն առաջարկում բուժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել: «Դուք խառնում եք էծն ու ոչխարը, դա քաղաքագիտական մանիպուլյացիա է, որը անում են համապատասխան տեղից: Մենք բուրժուադեմոկրատական հեղափոխություն չենք առաջարկում, չենք ասում՝ ձեր թեկնածուին մի առաջադրեք: Մենք ասում ենք՝ նայեք ձեր հարմարությանը»,- ընդգծեց նա: «Դե, հիմա «Ելքը» ակնկալում է, ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից, այլ խնդիր է, թե այդ ակնկալիքները որքանո՞վ են իրականանալի մեր մասով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը`շարունակելով. «Բանակցությունը ենթադրում է երկու կողմի հավասար մասնակցություն, իսկ իրենք պարզե՞լ են` մենք ունե՞նք թեկնածու, եւ ի՞նչ է` մենք պարտադրվա՞ծ ենք»: Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ «Ծառուկյան» խմբակցությունն այս պահին նախագահի թեկնածու չունի, իրենց օրակարգում դեռ նման հարց չկա: Բայց, եթե թեկնածու չունեն, դա չի նշանակում, որ պետք է սատարեն «Ելք»-ին: Հնարավո՞ր է «Ծառուկյան» դաշինքը սատարի Հանրապետականի նախագահի թեկնածուին, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես այս պահին ոչինչ չեմ կարող բացառել, քաղաքականության մեջ ոչինչ չի կարող բացառել: Ես չգիտեմ՝ ով կառաջադրվի, ով չի առաջադրվի, Հանրապետականի ներքին գործերին խառնվելու ցանկություն ընդհանրապես չունեմ, բայց էստեղ չշեշտենք կուսակցության պատկանելիությունը: Տեսականորեն չի բացառվում, որ ցանկացած քաղաքական ուժ էլ ներկայացնի այնպիսի թեկնածու, որը իր գործնական եւ անձնական հատկանիշներով լիարժեք բավարարվում է Սահմանադրության եւ կյանքով ՀՀ նախագահին ներկայացվող պահանջները»: Անի Սահակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am