Մի խայտառակության պատմություն նախագահականում

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Գազպրոմ Մեդիա հոլդինգի կինոյի և հեռուստատեսության բաժնի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին: Մինասբեկյանին հանրությունը կարող է հիշել Ուրախների և հնարամիտների ակումբի շրջանակում Երևանի բժշկական ինստիտուտի թիմից, որի ավագն էր նա: ՈՒՀԱ այսպես ասած կարիերայից հետո Մինասբեկյանը մեկն էր թիմի այն բազմաթիվ անդամներից, որոնք մնացին Ռուսաստանում և կարիերան շարունակեցին այնտեղ: Եվ ահա, Մինասբեկյանը հասել է Ռուսաստանի մեդիահոլդինգերից խոշորագույններից մեկի առանցքային պաշտոններից մեկին: Այս ամենը կարող էր հետաքրքիր լինել զուտ իբրև կենսագրական տվյալ, եթե չլիներ մի ուշագրավ հանգամանք, որը Սարգսյանի հետ Մինասբեկյանի հանդիպմանը տալիս է բոլորովին այլ երանգ: Հենց «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ին պատկանող НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» հաղորդաշարի եթերում էր, որ հեռուստաընկերության հաղորդավարներն ու հրավիրված փորձագետները, այդ թվում իհարկե ազգությամբ հայ, ուղղակի նվաստացուցիչ կարծիքներ և արտահայտություններ էին անում Հայաստանի հասցեին: Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանն ինչպես Եռաբլուրում կնոջը հայտնի դեպքում, արդյո՞ք Մինասբեկյանին էլ հարցրել է՝ եկել ես, որ ի՞նչ անես: Սարգսյանի հետ նրա հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ, որ տարածել է նախագահական նստավայրը, չկա ոչ մի խոսք այն մասին, որ քննարկվել է «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ի հեռուստաեթերում Հայաստանի հանդեպ այդ արգահատելի հաղորդման հարցը: Քննարկվել են, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության հյետ համատեղ ծրագրեր, ֆիլմարտադրություն, նախագծեր, որոնք կլինեն հայ-ռուսական բարեկամության, ձեռքբերումների և այլնի մասին: Իհարկ կասկած չկա, որ հանդիպմանը անդրադարձ եղել է НТВ-ի հայտնի թողարկմանն ու ընդհանրապես հետայսու ռուսական հեռուստաեթերում Հայաստանի վերաբերյալ անդրադարձերի խնդրին: Գուցե նույնիսկ հենց դրա համար էլ եղել է հանդիպումը, իսկ համատեղ ֆիլմատադրությունը պարզապես քողարկիչ թեման է և ՆՏՎ-ի հարցը ի շոշափվել այսպես ասած Գազպրոմից-փորձանքից հեռու մնալու համար: Սակայն սա արդեն իսկ ինքնին նվաստացուցիչ է, երբ Հայաստանի նախագահը հանդիպում է այն հոլդինգի ղեավարներից մեկին, որի եթերում Հայաստանի վրա ուղղակի կեղտ և անարգանք են լցրել, ու այդ հանդիպմանը որևէ գոնե քիչ թե շատ խստ տոնայնությամբ արժանապատիվ դիտողություն չի անում այդ խնդրի կապակցությամբ: Այդ դեպքում շատ ավելի լավ կլիներ, եթե Սերժ Սարգսյանի և Մինասբկյանի հանդիպման մասին ընդհանրապես չտարածվեր պաշտոնական որևէ հաղորդագրություն և քննարկումը տեղի ունենար առանց հրապարակայնացման: Այս իրավիճակում, սակայն, հերթական անգամ սրությամբ կանգնում է մեկ այլ կարևոր հարց՝ Ռուսաստանում այսպես ասած հայկական ներկայության հարցը, թե կապիտալի, թե նաև մենեջերական դիրքերի տեսքով: Ո՞րն այդ ամենի ազդեցությունը և նշանակությունը Հայաստանի համար: Իհարկե այդ մարդիկ ամենևին պատավոր չեն ծառայել Հայաստանին, ի վերջո դա չի մտնում նրանց անմիջական պարտականությունների մեջ: Մյուս կողմից գուցե նույնիսկ ծառայում էլ են, սակայն շատ դեպքերում այսպես ասած անտեսանելի ճակատում: Սակայն երբ այդ ամենից հետո տեսանելի են դառնում նմանօրինակ խայտառակություններ, ապա հարց է առաջանում, թե ինչու են խայտառակությունները տեսանելի, իսկ ծառայությունները՝ անտեսանելի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ Ռուսական զորքը ևս 1 բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն հաստատել. ՊՆ Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան «Ես ձեզ չեմ ներում, որ ուշացել եք»․ հումորային դրվագ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքացու զրույցից Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան Մոնտեվիդեոն աջակցում է Հայաստանի հզորացմանը. Ուրուգվայի ԱԳ նախարար ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am