Տոներն են մոտենում, ԱԺ-ն է ամայանում

Ազգային Ժողովի արտահերթ նիստի  գրեթե դատարկ դահլիճում կարեւորագույն օրենքներ ու օրենսգրքեր  են քննարկվում: Պատգամավորները նախատոնական տրամադրությամբ դժկամությամբ եկան գրանցվելու եւ անհետացան ԱԺ շենքից: Իսկ սեղանին Քրեական, Հարկային օրենսգրքերն են, մի շարք կարեւորագույն այլ օրենքներ: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը Քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը ներկայացրել: Նախագծերի փաթեթով  հնարավորություն է տրվում  ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ վարչական գործերով դատարան դիմել էլեկտրոնային  եղանակով: Նախատեսվում է, որ հայցադիմում, դիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն եւ այլ փաստաթղթեր դատարան կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով, մասնավորապես, «Datalex.am» տեղեկատվական համակարգի միջոցով: Զուգահեռ չի սահմանափակվում թղթային տարբերակով դատարան դիմելու հնարավորությունը, պարզապես էլեկտրոնային ստորագրության առկայության պայմաններում քաղաքացին  կկարողանա էլեկտրոնային տարբերակով դիմել դատարան:Ապացույցները անձը կներկայացնի սկանավորված տարբերակով, իսկ հետագայում դատարանը կբերի բնօրինակները, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Հաջորդ փոփոխությունը դատական ակտի հարկադիր կատարմանն է վերաբերվում, որի դեպքում նույնպես դատարանի վճիռը էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի հասցնել դատական ակտերի հարկադիր ծառայություն: «Սա դուինգ բիզնեսի գործակցի վրա դրական կազդի, որովհետեւ մենք մի քայլ կրճատում ենք անձի կողմից իր խախտված իրավունքների վերականգնամն համար այդ գործողությունները: Այսինքն՝ այլեւս անձը դատարանից չի վերցնի տանի ԴԱՀԿ, այդ քայլը բացառում ենք»,- փոխնախարարը: Ուշագրավ է, որ մինչ մի քանի պատգամավորների ներկայությամբ կարեւորագույն նախագծեր էր ԱԺ-ն քննարկում, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խոսում էր խորհրդարանի դերի եւ իր հետագա պաշտոնավարման մասին: Իսկ եթե ավելի անկեղծ, ապա այս խորհրդարանն այնքան ոչ պրոֆեսիոնալ է, որ նույնիսկ խորհրդարանի խոսնակն  տեղյակ չէ իր ընտրության կարգի մասին: ԵՄ դեսպանի հետ հանդիպումից հետո Բաբլոյանիցլրագրողները  փորձեցին ճշտել, թե արդյո՞ք 2018-ից հետո ինքը կշարունակի մնալ ԱԺ նախագահի պաշտոնում: «Ինչպես ժողովուրդը որոշի»,- պատասխանեց Բաբլոյանը: Ժողովուրդն ի՞նչ կապ ունի նրա հետ, մի՞թե ժողովուրդը մասնակցություն ունեցավ այն բանին, որ Բաբլոյանը դարձավ խորհրդարանի նախագահ:Բաբլոյանը այս հարցի տակից խորամանկորեն դուրս եկավ՝ ասելով, թե ժողովուրդն է ընտրել Ազգային ժողովը եւ այդ մարմինն էլ կորոշի իր հետագա պաշտոնավարման հարցը: Իսկ եթե Բաբլոյանը իսկապես գիտի իր ընտրության կարգը եւ ընդամենը շահարկում է ժողովրդի անունը, ապա հեչ սիրուն չէ, որովհետեւ ժողովրդի լայն զանգվածների համար իր նշանակում ամենաանակնկալ նորություններից մեկն էր: ԱԺ խոսնակը, ի վերջո, ասաց, որ ՀՀԿ-ում չի քննարկվել իր փոխվելու հարցը ու ինքը չգիտի՝ կքննարկվի, թե ոչ:   Անի Սահակյան

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am