Ինչ է հուշում Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին և Սեյրան Օհանյանին

Սերժ Սարգսյանի վերջն հարցազրույցի առանցքային ուղերձները շարունակում են քննարկվել քաղաքական շրջանակներում:  Դրանցից մեկը իշխանությունից հեռացածներին ոչ պատահական անդրադարձն էր: <<Կառավարությունում կան անդամներ, որոնք երկարակյաց են՝ 2008թ-ից աշխատում են, մյուսները հեռացել են։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում հեռացած պաշտոնյաներին, կարծո՞ւմ եք, որ նրանք հեռացել են, և այսպես ասած նրանց ժամանակը անցել է, պետք չէ, որ վերադառնան, թե, այնուամենայնիվ, նորից կարող են վերադառնալ՝ երկրորդ կամ երրորդ անգամ շանս տալ>>,- հարցին Սերժ Սարգսյանը տարողունակ պատասխան է տվել: <<Ես շատ խորը հարգանք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ։ Իմ ասածը չի նշանակում, որ ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան, տրամաբանությունը հետևյալն է՝ նախ ցանկացած կառույց, այդ թվում նաև պետական կառույցները պետք է թարմացվեն, լճացումը անթույլատրելի է։ Երկրորդ՝ մենք այդ թարմացումը պետք է զուգակցենք փորձի հետ։ Լավ գաղափարները միշտ փայլուն հնարավորություններ են, ես շատ հարգանքով եմ վերաբերվում լավ գաղափարներին, նորարարություններին, բայց նորարարությունները չպիտի լինեն այնպիսիք, որպեսզի հետագայում խոշոր պրոբլեմներ հարուցեն։ Եթե կարճ պատասխանելու լինեմ Ձեր հարցին, ապա հետևյալն է՝ այստեղ ամեն դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերվում>>,-ասաց նա: Իհարկե, Սերժ Սարգսյանին վատ ճանաչողներն անգամ կփաստեն, որ ՀՀ երրորդ նախագահը զարմանալի նախասիրություն ունի կադրային բազայի ընտրության հարցում: Նա կարող է իր շուրջը հավաքել բազմաբղետ ու տարատեսակ գործիչների, անգամ այնպիսինների, որոնց մասին չես էլ կարող հիշել. թե  որ թվի, որ հեղափոխությանն են մասնակցել, ընդհանրապես կապ ունեն մեր օրերի ու իրականության հետ, թե չունեն,  Սերժ Սարգսյանը չի սիրում դիլխոր թողնել որեւէ մեկին՝ արժան-անարժան, խելացի, թե ոչ այնքան, եթե պատկերավոր ասենք  նա կադրային բազայի ընտրության հարցում օգտագործած <<զապչաստի> կոլեկցիոներ է հիշեցնում, որտեղ կան տարբեր կալիբրի ու տարբեր նախասիրությունների ներկայացուցիչներ՝ սկսած Արտաշես Գեղամյանից ու Խոսրով Հարությունյանից, վերջացրած Վիկտոր Դալլաքյան եւ այլոք: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ով իր ուրույն ու ընդգծված թիմն ուներ եւ այդ շրջանում քաղաքական հասարակությունը բաժանված էր սեւի ու սպիտակի, ապա Սարգսյանի դեպքում այդ սահմանը չի զգացվում, այսօրվա մոլի ընդդիմադիրը վաղը կարող է իշխանական դառնալ: Ի դեպ, Քոչարյանը չէր էլ թաքցնում իր նախընտրությունները եւ հրապարակավ հայտնում էր այդ մասին ու կացնային քաղաքականություն վարում, շատերն են հիշում նրա այն հայտարարությունը, թե գործիքակազմը փչացած է ու պետք է փոխել նորով՝ նկատի ուներ առաջին նախագահի կադրերին, սակայն Սերժ Սարգսյանը ոչ թե փոխում է հին գործիքակազմը, այլ շուշաթուղթ է անում ու կրկին օգտագործում: Վերադառնալով նրա հայտարարությանը, թե պատրաստ է ընդունել հեռացածներին, անշուշտ, կարող ենք ասել, որ խոսքը ոչ թե օրինակ Մհեր Սեդրակյանի կամ նրա կալիբրի գործիչների մասին է, որոնց հեռացումը առանձնապես նշանակալի հարված , եթե չասենք հակառակը, այլ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի:Եթե  Գագիկ Բեգլարյանը իր հարցերը մեծ հաշվով լուծեց, նա որդուն նշանակել է Կենտրոնի փոխթաղապետ,դրան զուգահեռ ջերմ շփումներ ունի իր քավոր Սամվել Կարապետյանի հովանավորչությամբ վարչապետ դարձած Կարեն Կարապետյանի հետ, ապա բաց է թողնված մյուս երկուսի հարցը: Սերժ Սարգսյանի մեսիջը ըստ էության նրանց է ուղղված, որոնք իշխանության ներսում լուրջ դերակատարում են ունեցել, համարվել են թիմի առանցքային ներկայացուցիչներ, որոնք կարող են համակիրների ստվար զանգված ձեւավորել:Ապրիլից առաջ,բայց ինչ-ինչ ավելորդ լարվածություն ոչ ներկա ,ոչ էլ նախկին թիմակիցների կողմից պետք չէ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը նրանց բաց տեքստով հրավիրում է <<տուն>>, բայց նաեւ  շեշտում է, որ խաղի կանոնները ինքն է թելադրում ու բոլորի հարցում անհատական մոտեցում է դրսեւորում: Հ. Գ.-Սերժ Սարգսյանը անհաջող համեմատություն է ներկայացրել, խոսելով նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի մասին, ով տևական ժամանակ աշխատում էր պետական կառույցներում, ինչ-որ պահ գնաց այլ աշխատանքի, բայց նորից ետ վերադարձավ: Սերժ Սարգսյանն ասել է, որ  հիմա  նա փայլուն աշխատում է։ Սակայն Գեւորգյանը երբեք էլ Սարգսյանի թիմի անդամ չի համարվել, նա եղել է Ռոբերտ Քոչարյանի մերձավորը:Չի բացառվում,որ հենց վերջինիս հետ ունեցած պատմանավորմածությամբ էլ հրավիրել է իր թիմ: Պարզապես կա մի ուրիշ հանգամանք ևս:Պարզապես կան մարդիկ, որոնք համար միանգամայն նշանակություն  չունի՝ ում հետ եւ ինչ հանգամանքներում կաշխատեն, կարեւորը կարիերան է: Անի Սահակյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am