Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրենի ընտրությունը երեկ տապալվել է, առաջադրված միակ թեկնածու՝ շուրջ հինգ տարի նույն դպրոցը ղեկավարած Անահիտ Վարդանյանի օգտին գրանցվել է չորս կողմ, երեք դեմ ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին՝ հինգ ձայն։
«Հրապարակ»-ը հիշեցրել է, որ Վարդանյանից առաջ այս դպրոցի տնօրենը Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն էր, որը 2012-ից ԱԺ պատգամավոր է։ Նրան փոխարինելու եկած Վարդանյանը նույն դպրոցի անգլերենի ուսուցչուհին էր և այդ պաշտոնում հայտնվեց Աբրահամյանի քվոտայով։
«Թեև ժամանակի ընթացքում Վարդանյանը սահուն ճամբարափոխ եղավ ու հարմարավետ տեղավորվել էր նաև մարզի ներկայիս իշխանությունների թիմում, սակայն, ըստ ամենայնի, գործող մարզպետը որոշել է ազատվել «ռիսկային» կադրից ու հրահանգել է տապալել մեկ թեկնածուով ընտրությունը», - գրել է թերթը։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը