Հորդանանում կանխվել է ԴԱԻՇ-ի ահաբեկչությունը
Հորդանանի զինված ուժերը գործողություն են իրականացրել հյուսիսային Իրբիդ քաղաքում և ահաբեկչություն կանխել, որը պատրաստել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ընդդեմ քաղաքացիական բնակչության։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը։ ԴԱԻՇ-ի գրոհայինները հարձակումներ էին ծրագրել քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա՝ երկրում ազգային անվտանգության ապակայունացման նպատակով։
